17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Երբ զրկվում եք մարդկային ամեն տեսակ օգնությունից, շատ ավելի մոտ եկեք Տառապանքի Մարդուն

4bn29265b44c1dw6w5_800C450

Նրա տեսքը ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր 
մարդկանց որդիներինը: Նա հարվածների ենթակա 
մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտեր. իր 
երեսը դարձնելով արհամարվեց ու բանի տեղ չդրվեց:
/ Ես. ԾԳ. 3 /

Գիտեմ` որ այս բառերը խփում են Քնքուշ լարերին այն սրտերի, որոնք տրամադիր են Գեղեցիկը լսելու: Այս ցավը ցույց է տալիս, որ այդ սիրտը ճանաչում է կարիքները Տառապանքի Մարդու: Որ նա արհամարելի ոչինչ չի տեսնում Մեկի մեջ, որին աշխարհը անտեսեց: Որ մարդու սիրտը ճանաչում է ի վերջո այն մեծ տարբերությունը, որ կա երկնքի արժեքների և երկրի արժեքների միջև: Համբավը ու ծափահարությունները տրվում են աշխարհի մեծերին, իսկ արհամարհանքն ու մերժումը` Աստծո Որդուն:

Իմ աշակերտները պիտի կարողանան անտեսել աշխարհի չափանիշները և առաջնորդվել միայն երկնքի արժեչափերով: Բնավ մի փնտրեք մարդկանց գովեստը, ոչ էլ ջանացեք տեսնվել կամ հաշվի առնվել մարդկանց կողմից: Մարդկանց գովեստները ձեզ համար չեն: Դուք հետևեք արհամարված Քրիստոսին: Ահավասիկ ամբոխը հայհոյում, քարեր է նետում, ծաղրում ու հեգնում է. սակայն այդ լուռ ու մունջ քարկոծվող փոքրիկ խմբի մեջ կա մի ճշմարիտ երջանկություն ու ուրախություն, որի արժեքը անարգող խառնիճաղանջը երբեք չի հասկանա:

Դուք հետևեք քարկոծվող ու ծաղրանքի ենթարկվող այդ փոքրիկ խմբին, որը ըստ ամենայնի, բաղկացած է աննշան, ծիծաղելի ու արհամարհելի մարդկանցից: Այնուհանդերձ, դուք դրանցից մեկը եղեք, որ կարողանաք զգալ Աստծո Վեհությունը, Ներկայությունը Նրա, ով արհամարվեց ու մերժվեց մարդկանցից: Ծափահարությունները կամ ճակատը պճնող ծաղկեպսակը` կնսեմացնեն, անշուշտ, այդ Վեհությունը:

Երբ զրկվում եք մարդկային ամեն տեսակ օգնությունից, մոտեցեք, շատ ավելի մոտ եկեք Տառապանքի Մարդուն: Զգացեք Իմ ձեռքի սիրալիր հպումը ձեր ձեռքին. լուռ, բայց հավատարմությունից մղված այդ շարժումը: Ես վիշտը ճանաչեցի: Չկա ցավող մի սիրտ, որի հետ Իմ Սիրտը չցավի: «Արհամարվեց ու բանի տեղ չդրվեց»:

«Աստծո կանչը գրքից»

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ