10 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Ի՞նչ է նշանակում երջանիկ անհատ. ինչ-որ դրա՞խտ են կառուցելու. հոգեբանը՝ քաղաքական կարգախոսների մասին /տեսանյութ/

Հոգեբան Սամվել Խուդոյանը  դրական է գնահատում նախընտրական շրջանը. «Ներկայումս հասարակությունն ունի իրական հնարավորություն արդարության հիմունքներով ձևավորելու խորհրդարանը: Մենք կունենանք ընտիր պառլամենտ, որովհետև այս ընտրություններին մասնակցում են ինտելեկտուալները»:

Հոգեբանը գտնում է, որ ՀՀԿ-ն չի կարող հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, քանի որ ընդդիմությունն իր հետևից պետք է «մասսաներ» տանի: Եթե ՀՀԿ-ն սկսի հանդես գալ պահպանողական գաղափարախոսության հիմքերից, գուցե կարողանա հաջողություններ գրանցել. «Տեսեք՝ մինչև ՀՀԿ մուտք գործելը, Դավիթ Շահնազարյանը հասարակության կողմից ընկալվում էր որպես ինտելեկտուալ կերպար և ուներ դրական իմիջ, այսօր նրա մասին բավականին սուր քննադատություններ են հնչում: ՀՀԿ-ն պետք է ինքնամաքրվի»:

 Խուդոյանը արձանագրեց, որ նախընտրական քարոզարշավում հոգեբանական հնարքներ չեն կիրառվում: Ընդհակառակը, որոշ ուժեր բավականին սխալ հռետորաբանություն են որդեգրել:

Հոգեբանն անդրադարձավ նաև քաղաքական ուժերի կարգախոսներին. «Ի՞նչ է նշանակում երջանիկ անհատ. ինչ-որ դրա՞խտ են կառուցելու: Կամ էլ հոգատար հանրություն, ուզում են հիվանդանոցներ ու ծերանոցնե՞ր կառուցել: «Լուսավոր Հայաստանի» դեպքում՝ լուսավորիր: Ի՞նչը պետք է լուսավորեն»: Խուդոյանը զարմանքով հաստատեց, որ իրականին ամենամոտ կարգախոսն ունի ԲՀԿ-ն՝ «Մեր խոսքը գործ է»: Ըստ հոգեբանի՝ քաղաքական ուժերը պետք է հակված լինեն ընտրելու այնպիսի կարգախոսներ, որոնք կընդունվեն հասարակության կողմից: ՕԵԿ-ի կարգախոսը նույնպես դրական գնահատեց: Խուդոյանը կատակեց ասելով, որ ՀՀԿ-ն փորձում է խլել հոգեբանների «կլիենտներին»:

Խուդոյանը կարծում է, որ Փաշինյանը դեռևս չի ազատվել միտինգային հոգեբանությունից, և «Իմ քայլը» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում չի գրանցի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ունեցած ցուցանիշը: Այսօր շատ գործիչներ չեն տիրապետում իրենց ոլորտներին, և Փաշինյանը չպետք է նախարարական պորտֆելները ծանոթության սկզբունքով բաշխի: Նա շատ հավանական է համարում ԱԺ-ում իշխանական կոալիցիայի ստեղծումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ