26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էհ Օսիպյան, Օսիպյան

Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով: 

Նրանք իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետևյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան:

Որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը:
Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել ի դեպ:

Կոչ եմ անում մեր համակիրներին` չվախենալ, համախմբվել և գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջև մեզ կանգնեցնում է այս իշխանությունը:
Հ.Գ. Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ  հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ, քանզի դուք դա ինձնից լավ գիտեք և բացի այդ անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ:

Հ.Գ. Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով:

Գրում է Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ