20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քեզնից լավ բայղուշ ու լաչա՞ռ. Շարմազանովը՝ Փաշինյանին /տեսանյութ/

Գնալով մտահոգություններն ավելանում են, Փաշինյանն ու իր թիմակիցներն այս օրերին ամեն ինչ անում են, որ մտահոգ քաղաքացիների թիվն ավելանա: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: 

Նա հիշեցրեց, որ ինքը բազմիցս խոսել է ազգային միասնության անհրաժեշտության, պանթուրքիզմի վտանգի, ազգային արժեքների նկատմամբ հակաքարոզի, Արցախի անվտանգության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ մնացած բոլոր մարտահրավերների մասին, իսկ դրանց դիմակայելու համար նախ պետք է դասեր քաղել պատմությունից:

«Դեկտեմբերի 2-ին լրանում է Ալեքսանդրապոլի ամոթալի պայմանագրի 98-րդ տարելիցը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված այդ պայմանագրի արդյունքում փաստացի անկախ Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ: Պայմանագիր, որը խորհրդանշում է ազգային երկպառակությունը,  մեր թուլությունը եւ վճռական պահին չմիավորվելու գաղափարը: Այսօր ունենք բազմաթիվ նմանատիպ մարտահրավերներ Պանթուրքիզմը շարունակում է մնալ հայության համար հիմնական մարտահրավերը, Արցախի հարցը լուծված չէ, Թուրքիան շարունակում է փակ պահել սահմանները եւ Ցեղասպանության հարցում իրականացնում է ժխտողական քաղաքականություն:

Ազգային միասնության կոչով պետք է հանդես գա բացառապես իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն անտեսելով իմ հորդորները՝ փոխարեն հանդես գա ազգային միասնության կոչով, Փաշինյանը շարունակում է խորացնել անջրպետը՝ բաժանելով հասարակությունը սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների: Սա ճանապարհ է, որը տանում է դեպի պարտություն»,-հայտարարեց Շարմազանովը:

Նրա խոսքով, նրանք, որոնք կարծում են, որ սեփական հայրենիքում կարելի է ունենալ հաղթանակներ, չարաչար սխալվում են, չի կարելի սեփական հայրենիքում ունենալ թշնամիներ եւ յուրայիններ. մենք բոլորս յուրային ենք:

Շարմազանովը հայտարարեց, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակության մի հատվածը թշնամաբար տրամադրվի այլ հատվածի նկատմամբ. «Ասֆալտին է փռում, վզից է բռնում, գոռգոռում է, ճղճղում է, մի հատ էլ մեզ ասում է բայղուշ: Քեզնից լավ բայղուշ ու լաչա՞ռ, այս 7 ամիսների մեջ բացի բայղուշությունից ու լաչառությունից այլ բան չեք արել: Գործը հասել է նրան, որ մատ եք թափ տալիս Արցախի հերոսների վրա: Անթույլատրելի է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության թուլացումը:

Ընտրությունները անցնելու են, բայց օրվա իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանին պետք է ազգային ու սկզբունքային ընդդիմություն, որը որեւէ բանով կաշկանդված չէ: Որը ոչ թե գրպանային է, ինչպես այսօրվա սուտի եւ իրեն ընդդիմադիր հռչակած մի քանի ուժ, որոնք ժամանակին ՀՀԿ-ի դռների տակ էին հերթ կանգնել, այլ գաղափարական, սկզբունքային եւ ազգային ընդդիմություն, որը նպատակ ունի ոչ թե խանգարելու, այլ ուղղելու»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ