26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան

«Յուրաքանչյուր ընկերություն պահանջում է ամենօրյա ջանք՝ այն պահպանելու և զարգացնելու համար»,- այս մասին այսօր Երևանում տեղի ունեցող «Լազարևյան ակումբի» առաջին նիստի ընթացքում ասաց նիստի երկրորդ հատվածի աշխատանքներին մասնակցող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով հայ-ռուսական բարեկամական հարաբերություններից:

Իր նախաբանում Ռ. Քոչարյանը շնորհակալություն հայտնեց ակումբի հիմնադիր Կոնստանտին Զատուլինին ակումբի հիմնադրմանն ուղղված նրա ջանքերի համար: ՀՀ երկրորդ նախագահը նաև նշեց, որ դեռ մի քանի ամիս առաջ Զատուլինի հետ հերթական հանդիպման ընթացքում իրենք քննարկել են նրա այս գաղափարը: «Ես նրան լիակատար աջակցություն եմ հայտնել, ուրախ եմ, որ այս ակումբի մասնակիցները շատ հեղինակավոր անձինք են, ինչպես հայ, այնպես էլ ռուս»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահի որակմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն: «Ուղիղ և անուղղակի կոչերը՝ վերանայել Հայաստանի և հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, Հայաստանի համար այսքան անհանգիստ ժամանակաշրջանում էական սպառնալիք են իրենցից ներկայացնում: ՏՏ-ն, համացանցը ներկայումս մեծ հնարավորություններ են ընձեռում մանիպուլյացնել հասարակական տրամադրությունները, հնարավորություն են տալիս ներդնել անվստահության էլեմենտներ մեր հասարակություններում միմյանց նկատմամբ, որն անխուսափելիորեն կհանգեցնի մեր տարիներ ձգվող կապերի էրոզիային»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր ընկերություն պահանջում է ջանքեր, ընկերությունը մեր էներգիայի, ժամանակի և զգացմունքների ամենաքիչը կարիքն ունի: Քոչարյանի դիտարկումների համաձայն, ընկերությունն ունի էներցիա ևս, բայց միայն իներցիայի վրա չի կարող զարգանալ և լինել կայուն:

«Հիշեք, թե մենք մեր կյանքում որքան ընկերներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ չենք ներդրել բավարար ջանքեր նրանց պահպանելու համար: Դա նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի: Ընկերությունը դադարում է այն ժամանակ, երբ կասկածներ են առաջանում ընկերների մտադրության անկեղծության վերաբերյալ, և երբ կողմերից մեկը ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է ինքը տալ:

Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողի, պնդաճակատի, բողոքողի հետ, նման հարաբերություններն անխուսափելիորեն փոխակերպվում են վասալային հարաբերությունների: Սա արդար է ոչ միայն անձնային, այլև միջկառավարական հարաբերությունների դեպքում:

Հենց այստեղ, հենց միջկառավարական հարաբերություններում պետք է լինել հասկանալի, կանխատեսելի, վստահելի և մեկը մյուսին անհրաժեշտ գործընկերներ: Երկրների միջև գործընկերությունը միայն շահերի համընկնում չէ, դա պետական շահերի և խորը մարդկային գործոնի սինթեզ է մեր հասարակությունների հարաբերություններում: Ես չեմ կարող նման գործոնների ուժեղ ազդեցությամբ երկրների հարաբերությունների օրինակներ բերել, ինչպես Հայաստանի և Ռուսաստանի դեպքում:

Միայն քարտեզը և համաշխարհային գլոբուսը նայեք, նման օրինակներ գրեթե չկան: Այդ հարաբերությունները մենք ժառանգել ենք և ամենօրյա ջանքեր պետք է ներդնենք պահպանելու և զարգացնելու համար: Ես շատ կցանկանայի, որ «Լազարևյան ակումբը» դառնար առանցքային գործիքներից մեկն այդ գործունեության համար: Եվ դա կախված է Ձեզնից` ակումբի անդամներից»,- ասաց Ռ. Քոչարյանը` ակումբին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նա պատրաստակամություն հայտնեց հետագայում մասնակցել ակումբի աշխատանքներին՝ լինելով նաև բանախոսի դերում: Խոսքն ավարտելով՝ ՀՀ երկրորդ նախագահն իր հեղինակած գիրքը նվիրեց Կոնստանտին Զատուլինին:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ