24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այն, որ իշխանափոխության ժամանակ արյուն չթափվեց, ոչ թե այս հեղափոխության առաջնորդի ձեռքբերումն էր, այլ՝ նախկին իշխանությունների

Այսօր 24News-ին տված հարցազրույցում ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է՝ այն, որ իշխանափոխության ժամանակ արյուն չթափվեց, դա ոչ թե այս հեղափոխության առաջնորդի ձեռքբերումն էր, այլ նախկին իշխանությունների, որովհետև ՊՆ շրջափակելու, 50 դասալիքների փաստը, ռազմավարական օբյեկտները կաթվածահար անելու կոչերին ադեկվատ արձագանքելը այնքան էլ հեշտ բան չէր։

«Մի քանի հարյուր հոգով գրավեցին Ֆրանսիայի հրապարակը և ըստ էության պարալիզացրին կենտրոնի երթևեկությունը, ապա ներխուժում են պետական պաշտպանության տակ գտնվող օբյեկտ՝ Ռադիոյի շենք։ Ի՞նչ եք կարծում, դժվարությու՞ն էր ներքին զորքերի՝ այնտեղ մտնելն ու դրանց դագանակներով ցրելը։ Եվ ոչ մի եվրոպական երկիր դրան չէր արձագանքելու։ Ցույցերը բազմամարդ դարձան ապրիլի 17-ից»,- ի լրումն իր ասածի՝ նշեց Դ. Շահնազարյանը։

Վերջինս հիշեց նաև, որ մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում 2 անգամ առնչվել է, այսպես կոչված, հեղափոխությունների հետ՝ 1908թ., Օսմանյան Թուրքիա, երիտթորքերի հեղափոխություն, որի արդյունքում մենք ստացանք  1915թ. և 1917 թ., այսպես կոչված, բոլշևիկյան հեղափոխություն, որի արդյունքում մենք ստացանք ռուս-թուրքական պայմանագիր, իսկ այն ինչ տեղի ունեցավ 1990թ., հեղափոխություն չէր, որովհետև 1989-ին «Ղարաբաղ» կոմիտեն կարող էր լիակատար իշխանություն ունենալ, բայց նա չգնաց դրան, այլ ընտրությունների միջոցով ձևավորեց իր իշխանությունը։ Եվ այժմ իրենց նպատակն է այնպես անել, որ մեր ժողովուրդը այդ 2 հեղափոխությունների ծանր հետևանքները չկրկնի։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ