20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբեմն ապշահար եմ դառնում Աստծո մեծ սիրուց՝ կին արարած ստեղծելու համար

Երբեմն ապշահար եմ դառնում Աստծո մեծ սիրուց՝ կին արարած ստեղծելու համար, որ մեկ մարմին լինելով լավագույն ընկեր է և անվարձ օգնական, ընտանեկան մխիթարություն, փոքր թագավորություն, մայր և քույր, դուստր եզակի:
Աստված իմ, օրհնյա՜լ լինես:

Հավիտյա՜ն օրհնյալ լինես, որ մեզ, աշխարհից ու չարից խայթվածներիս էլ հավաքում ես՝ բժշկելու՝ առավաելագույն Քո սիրով և կյանքի հարատևության Քո կենարար կարգավորությամբ:
Քո ամենամեծ Դեղով՝ Քրիստոսով:

Քո ամենամեծ խոնարհությամբ, կատարյալ կնոջ համար հասունացման Շավիղով՝ սուրբ Մարիամ Տիրամորով:  Որ Քրիստոսով՝ Մայրն է դառնում բոլո՜ր քրիստոնյաներիս: Վերստին օրհնյա՜լ լինես և հավիտյան օրհնյա՜լ և օրհնյալ լինես, Աստվա՛ծ:  Ես ապշած եմ Քո սիրուց:

Հարազատ զավակ դարձրու ինձ էլ՝ իմ հնարավորության առավելով:
Առավելացնես ինձ էլ, քան կամ: Ողորմածությամբ ու գթությամբ Քո: Հաղթե՛ս ինձ՝ Քեզհաճո մարդ դարձնելով:

Հավիտենական սուրբ Սերն Աստված, Ամենասուրբ իմ, ինձնից առավել ինձ սիրող՝ Աղոթարան իմ, հավիտենական կյանքի կենդանի հուն Աստված, Ում առաջ սակավանում ու խեղաճանում են բոլոր բառերը, որովհետև Դու ամենայնն ես և կյանքը օրհնության Քեզանով է հավիտենական: Եվ բառը, որ կյանք է՝ Քեզանով է կենդանի:
Ամե՛ն:

 Մաքսիմ Ոսկանյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ