18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տղե՛րք, կլինի վերջիվերջո աղբահանության հարցը լուծեք

6 ամիս է, ինչ շառով-խերով՝ թողում են, համենայն դեպս՝ ինստիտուցիոնալ ոչ մի խոչընդոտ չունեն թրաշամանուկները՝ աշխատելու հարցում։ 6 ամիս անց շատ բան կարելի է ակնկալել ցանկացած իշխանությունից, իսկ այս իշխանություններից ԳՈՆԵ կարելի է ակնկալել հեղափոխական խոստումների ու կառավարության կենացագիրք-ծրագրի թեզիսների իրականացում։

Բայց ախպեր, ձեզ փեշքեշ՝ խոստումներն էլ, ծրագիրն էլ։ Ես չեմ ակնկալում, որ դուք Արցախյան հիմնահարց կլուծեք, տնտեսության թռիչքային աճ կապահովեք, իրավական համակարգը լուրջ կբարեփոխեք։ Ախպեր, 6 ամսում ես գոնե մի հատ բան կարո՞ղ եմ ակնկալել։ Տղե՛րք, կլինի վերջիվերջո աղբահանության հարցը լուծեք․․․

Տնաշեններ, մի զիբիլի հարց սկի չեք կարողանում լուծել ամիսներ շարունակ, բա ավելի գլոբալ հարցեր լուծելու համար քանի՞ տասնամյակ պետք ա թողենք, որ աշխատեք։ Ու հա՛, առնվազն զիբիլի մասով Սերժի ժամանակ ավելի լավ էր։

Կոնստանտին Տեր-Նակալյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ