25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գործող ԸՕ-ը թույլ կտա, որ ապագա պատգամավորները 50 %-ով պարտական լինեն ցուցակը գլխավորողին

«Նոր ԸՕ չընդունման հետ կապված մեկնաբանություններին ու լրատվական հոսքերին հետեւելով, թվում է, թե Հայաստանում քաղաքական կյանքը վերջնականապես գնդակահարվեց: Այդպես չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին:

Ըստ նրա, արտահերթ ընտրություններն անցկացվեն գործող ԸՕ-ով, չի նշանակելու, որ այն հնարավորություն է տալու նախկին իշխանություններին խորհրդարանում կրկին մեծամասնություն ստանալ:  Ըստ նրա, Հանրապետականը խորհրդարանում հայտնվել է ոչ թե ԸՕ-ի, այլ այն ֆինանսական տեխնոլոգիաների միջոցով, որոնք կիրառվել են 2017թ.-ի ընտրությունների ժամանակ:

«Մեխը ընտրակաշառքն է, ոչ թե ԸՕ-ն, ինչպես այսօր սխալ մեկնաբանվում է: Այսօր նաեւ լսում ենք, որ այս ԸՕ-ով ընտրությունները կիսաքաղաքական են լինելու, որ թաղային հեղինակություններն են  ԱԺ մտնելու: Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ ՀՀԿ խմբակցությունը առաջինը հենց նրանք լքեցին, եթե ուշադրություն դարձնենք, քաղաքական դեմքերից գրեթե ոչ ոք, բացառությամբ մեկից, ոչ ոք չլքեց խմբակցությունը»,-Henaran.am-ին ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ այդ շերտը մշտապես  եղել է օրվա իշխանության կամ գոնե երկրորդ էշելոնի քաղաքական ուժի ցուցակում:

Ըստ Բադալյանի, Փաշինյանի ՝ «Իմ քայլ»-ը դաշինքի մեջ նրանք դժվար թե մտնեն, ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ըստ քաղտեխնոլոգի, տեսականորեն կարող են համալրել ԲՀԿ  ցուցակը, բայց այս դեպքում էլ՝ այն քարոզարշավի ժամանակ դառնալու է քննադատության թիրախ մնացած բոլորի համար. «Այդ դեպքում ԲՀԿ-ն ավտոմատ դառնալու է սեւ ուժ, հակահեղափոխական ուժ»,–նշեց նա: 

Քաղտեխնոլոգը համոզված է, որ այս ընտրություններին թաղային հեղինակություններ չեն լինելու, նրանք չեն մտնելու որեւէ կուսակցության ցուցակում: Մյուս կողմից էլ, Արմեն Բադալյանի խոսքով, նոր ԸՕ-ն, այսինքն, ամբողջությամբ համամասնական ընտրակարգն ընդունվեր, ապա քաղաքական ուժերի համար աշխատելու էր, այսպես ասած, շոգեքարշի էֆեկտը: « Դա նշանակում է, որ դաշինքը, ուժը ոչինչ չի անում եւ նրա ղեկավարը որպես շոգեքարշ տանում է դեպի խորհրդարան, իսկ  վարկանիշային ընտրակարգի դեպքում այդ էֆեկտը այդքան էլ չի աշխատելու: Ուզեն–չուզեն՝ ստիպված են  ընտրատարածքներում  քաղաքական եւ բովանդակալից ընտրարշավ իրականացնեն»,-ասաց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ այս դեպքում բոլոր պատգամավորները ամբողջությամբ պարտական  էին լինելու դաշինքի կամ քաղաքական ուժի ղեկավարին, գործող օրենքով՝ պարտական կլինեն 50 տոկոսով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ