24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը միանում է ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարի գործողություններին

Սիրելի հայրենակիցներ, Հայկական իրականության հետ անհամատեղելի են օտար, ազգը քայքայող արժեքները ու բարքերը, որոնք արմատախիլ են անում հայի ինքնությունը, ազգային, արժեքային համակարգը և հայի տեսակը։ Մեր ազգը դարեր շարունակ պայքար է մղել հանուն մեր հայ ընտանիքների և մեր գենի պահպանման, հայի տեսակի և ազգայինի պահպանման համար։

Նույնիսկ թուրքերը չկարողացան ոչնչացնել մեզ, չիրականացվեց նրանց բաղձալի երազանքը՝ Հայաստանը առանց հայերի։ Հիմա այս օտարամոլ շարժումները և մեր ազգը վարքաբեկող ֆորումները պետք է զրկեն մեզ մեր ինքնությունից։

Ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել այս հակահայկական շարժման տարածումը՝

• Կարմատավորվի և ավելի կտարածվի նման անձանց քարոզը և իրավունքների պաշտպանությունը • Կսկսենք ադապտացվել նմանատիպ գաղափարներին և մեր հասարակությունը շուտով իմունիտետ ձեռք կբերեի նմանատիպ երևույթների նկատմամբ

• Այլասերվածության քարոզը ակտիվանա

• և վերջվերջո կդառնանք անդեմ ազգ, կկորցնենք մեր ինքնությունը՝ առանց վերարտադրման և առանց ավանդական ընտանքիների պետությունը, որը ժամանակի ընթացքում կկորցնի է իր դեմքը և կդատապարտի անտեսման։ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը միանում է ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարի գործողություններին։ Միաժամանակ մեր օժանդակությունն ենք հայտնում ԼԳԲՏ համայնքի գործողությունների դեմ պայքարող գործիչներին, անհատներին և հորդորում ենք պատկան մարմիններին, որպեսզի չեղարկեն նոյեմբերին կայանալիք ֆորումի անցկացումը։ Նոյեմբերի 15-18-ը ԼԳԲՏ քրիստոնեական ֆորումի անցկացումը պետք է չեղարկվի, այն որևէ կապ չունի մեր երկրի, մեր մշակույթի և հայի տեսակի հետ։ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար՝ Աղվան Պողոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ