26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լայվ հաթաթա տվեց՝ ժողովրդով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նորից լայվ էր՝ ֆեսյբուքով: Կրկին թեման արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր: Այս լայվն էլ նախորդներից չտարբերվեց, Փաշինյանը նորից, լայվ հաթաթա տվեց ու սպառնաց ժողովրդով: Նախ հիշեցրեց, որ վաղը՝ հոկտեմբերի 23-ին, լրանում է վարչապետի թեկնածություն առաջադրելու առաջին ժամկետը: Ասաց, որ տեսականորեն հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողելու դավադրությունները:

«Եթե հանկարծ որևէ մեկը փորձի այս ճանապարհով գնալ ու դավադրություն անել, չնայած բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ չեն անելու դա, խոսքն էլի պիտի ասի ժողովուրդը: Կրկին այս ճանապարհով պիտի դիմեմ ձեզ, որ մենք հավաքվենք ու մեր խոսքն ասենք»,-քաղաքական ուժերին սպառնաց Փաշինյանը: Հերթական անգամ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, փաստացի գործի դրեց ժողովրդով շանտաժ անելու աշխատած հնարքը: Ապա ասաց, թե շարունակելու է իրեն համարել ժողովրդի կամքի և դրա իրականացման երաշախավորը, առաջարկեց լինել մշտական կապի մեջ: Ասել է թե, առաջիկայում այս թեմայով էլի լայվեր կլինեն: « Հույս ունեմ՝ քաղաքական ուժերն այս ըմբռնմանը հակասող գործողություններ չեն անի, դա կլինի Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու և սրանից բխող սպառնալիքներ ստեղծելու գործառույթ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ