19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարորդներն անթրաշ են, քշելիս՝ աչքները կպնում ա, մեքենաներն էլ՝ անսարք են

poghos-oghlukyany-karmir-gceri-n135692-1 (1)

«Կարմիր գծեր կան, որ երթեւեկությանը խոչընդոտ են»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը՝ ավելացնելով, որ ինքն անձամբ դեմ է դրանց՝ երթևեկության համար վտանգավորության առումով:

Տրանսպորտի սակագնի հնարավոր թանկացմանն անդրադառնալով՝ նա նշեց, որ լավ կլիներ՝ վերադառնային 1998-2001 թթ. գործող օրենքին, երբ տրանսպորտը պատկանում էր քաղաքապետարանին: «Այսօր վարորդներն աշխատում են 16-17 ժամ, առավոտյան ժամը 6-ից մինչև գիշերվա 10-11-ը: Պլանը կատարելուց հետո մի ավելորդ երթ են կատարում, որպեսզի մի քիչ գումար էլ տանեն իրենց ընտանիքներին»,- ասաց բանախոսը՝ հղում անելով նախկին օրենքին, ըստ որի՝ յուրաքանչյուրն իր գույքի հետ վարվում էր ամենօրյա հետևողականությամբ և սրտացավությամբ:

«Մարդիկ աշխատում էին 2 վարորդով՝ 8-9 ժամ, բնականաբար հասցնում էին հանգստանալ, իսկ հիմա վազքի մեջ են՝ մեկը մյուսին վազանց է անում, որ ավել մարդ վերցնի»,- նկատեց Պողոս Օղլուկյանն՝ ավելացնելով՝ «դրա համար էլ վարորդներն անթրաշ են, քշելիս՝ աչքները կպնում ա, մեքենաներն էլ՝ անսարք վիճակում են»:

«Առաջարկում եմ, որ գոնե փոքր կենտրոնից հանվեն կարմիր գծերը»,- շարունակեց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է գոնե 15 մետր տարածք թողնել նոր նշել կարմիր գծերը:

Բանախոսի խոսքով՝ այդ խնդիրն առկա է հատկապես Թումանյան-Աբովյան, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկներում, որտեղ Պուշկինի անվան դպրոցն է գտնվում, և երեխաների հոսքը շատ մեծ է:

Անդրադառնալով տաքսիների խնդրին, ՀԿ նախագահը նշեց, որ այսօր օնլայն տաքսիներ են դուրս եկել, որոնցից ոչ մեկը լիցենզիա չունի: «Այս հարցով առաջարկ ունեմ տրանսպորտի նախարարությանը. անհրաժեշտ է առաջնահերթ լիցենզավորել և վերահսկել նրանց ֆինանսական եկամուտները: Եկեք հարկերն իջեցնենք այն ձևով, որ ընդունելի լինի վարորդներին, իսկ պետությունն ստանա ամսեկան 200 միլիոն եկամուտ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ