14 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2018

Նորածինը հանել է մորը կոմայից

bb-1

28-ամյա Ամանդա դա Սիլվան հիվանդանոց է ընկել հղիության վերջին շաբաթներին՝ էպիլեպտիկ ցնցումներից հետո։ Բժիշկները մտավախություն են ունեցել, որ նոր ցնցումները կարող են մոր և երեխայի մահվանը հանգեցնել, այդ պատճառով էլ նրան կեսարյան հատում են արել, իսկ հետո բարդությունների պատճառով արհեստական կոմայի մեջ են գցել։

Մի քանի օրից կնոջ կյանքին այլևս վտանգ չի սպառնացել, նրան դադարել են հանգստացնող դեղամիջոցներ ներարկել, սակայն նա գիտակցության չի եկել։ Չնայած բժիշկների ջանքեին, նա չի շարժվել և չի արձագանքել ցավային ազդակներին։

Բուժքրոջ առաջարկով կնոջ մոտ են բերել իր նորածին երեխային։ Երեխայի հպումից հետո նրա սիրտը սկսել է արագ բաբախել, իսկ աչքերից արցունքներ են հոսել։ Այդ պահից դա Սիլվայի վիճակը սկսել է բարելավվել և քսան օրից նա դուրս է գրվել։

«Այսքան արագ փոփոխություններ մենք բացարձակ չէինք ակնկալում,– պատմել է բուժքույրը։ Բժիշկների ամբողջ թիմն արտասվում էր երջանկությունից»։ Նրա խոսքերով՝ ինքը չի կարող բացատրել նման արձագանքի պատճառները, սակայն կարծում է, որ չի կարելի թերագնահատել մոր և երեխայի միջև կապի կարևորությունը։

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ