19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև այս քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն. Շարմազանով

«Հանրապետական» կուսակցությունը դեռևս վերջնական քննարկում չի ծավալել սպասվող արտահերթ, կամ այլ կերպ ասած՝ «ափալ-թափալ» ընտրություններին մասնակցնելու վերաբերյալ, ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Արտահերթը, հրատապն ու «ափալ-թափալը» պետք է իրարից տարբերել։ Սա «ափալ-թափալ» ընտրություն է։ Կան տարբեր կարծիքներ՝ կուսակցության մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։ Դրանցից մեկն այն է, որ գուցե բաց թողնենք ընտրությունները, մյուսը՝ մարդիկ դեռ չեն խոսում, և երրորդը՝, ինչպես ես եմ պնդում, անպայման պետք է մասնակցենք ընտրություններին», – ասաց Է.Շարմազանովը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որն ունի գաղափարախոսություն, ծրագիր, ասելիք և ամենապակասը 100 հետևորդ, ապա պարտավոր է մասնակցել ընտրություններին։

«Չնայած իշխանափոխությանը, ՀՀԿ-ն ունի բավականաչափ մարդիկ, ովքեր հույս են կապում մեր ծրագրերի իրականացման հետ։ Կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև այս քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն։ Այսօր ո՞վ է ընդդիմություն, «Լո՞ւյսը», թե՞ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ «Սասնա ծռերը», որոնք հերթով գովում են այսօրվա իշխանություններին։ Ով ուզում է մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, դա իր խնդիրն է, բայց ես անելիք ունեմ Հայաստանի քաղաքական դաշտում։ Ես անդամակցել եմ կուսակցությանը ոչ թե անձի կամ պաշտոնի համար, այլ՝ հավատալով նժդեհյան գաղափարախոսությանը, դեռևս Ազգային միացյալ կուսակցության ակունքներում կանգնած անկախության գաղափարին։ Անակնկալ էլ չէր, որ եթե «Հանրապետականը» չլիներ իշխանություն, մենք մասսայական կուսակցությունից դառնալու ենք մի ավտոբուս ժողովուրդ։ Եթե ոմանց համար դա վատ է, ինձ համար շատ էլ լավ է, ինքնամաքրվում է կուսակցությունը։ Ով ուզում է գնալ՝ բարի ճանապարհ», – նշեց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ կրկնեց՝ ամենակարևոր կռվանը, որ «Հանրապետական» կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին, այն է, որ քաղաքական դաշտը և քաղաքական համակարգն ունի իրական ընդդիմության կարիք.

«Մենք պետք է իրականացնենք մեր ծրագրերը, ոչ թե քարոզենք ԼԳԲՏ-ներ, ոչ թե իմ երկրում Վեհափառ հայրապետի վրա հարձակվենք, ոչ թե վեհարանը գրավողին տանենք և ռեկտորի պաշտոնակատար նշանակենք, այլ ապրենք ավանդական Հայաստանում և պահպանողական արժեքներում, հարգելով մեկս մյուսի քաղաքական բազմակարծությունը»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նախորդ իշխանության խնդիրները եղել են նաև նրանում, որ իրենց իշխանության ժամանակ չեն ունեցել ուժեղ ընդդիմություն։

«Եթե ունենայինք ուժեղ ընդդիմություն, ոչ թե չորս հոգանոց, ինչպես Փաշինյանն է ասում, միգուցե փողոցային պայքար Հայաստանում չլիներ», – նկատեց ԱԺ փոխնախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ