25 Հոկտեմբերի, Կիրակի, 2020
KFC

Նիկոլ Փաշինյանը հաղթեց Նիկոլին /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքները, իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում առաջին անգամ շնորհակալություն է հայտնել նախկին իշխանության ներկայացուցչին: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, մասնավորապես նշելով.

«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Եվ ես ուզում եմ պարոն Նալբանդյանին հատուկ շնորհակալություն հայտնել այդ ջանքերի համար», – ասել է Փաշինյանը:

Վարչապետը շատ դրական գնահատեց գագաթաժողովի անցկացումը: Նրա խոսքով, միանշանակ է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ամենախոշոր այս միջազգային իրադարձությունը կնպաստի ոչ միայն երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, այլև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը։

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ