22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Հոգեբանները պարզել են, թե որ մարդիկ են նվերները գերադասում զգացմունքներից

podarki-5

Կորեացի և ամերիկացի հոգեբանների թիմը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, թե որ մարդկանց համար են զգացմունքները և տպավորությունները կարևոր նյութական նվերներից։ Պարզվել է, որ դրանում որոշիչ դեր ունի մարդու սոցիալական կարգավիճակը։

Այսպիսով, նախորդ ուսումնասիրություններից մեկում նշվել է, որ նվերներից ստացված տպավորությունների և նոր իրողությունների թողած զգացմունքային ազդեցությունը տարբերվում են ինչպես տևողությամբ, այնպես էլ որակով: Օրինակ՝ անծանոթ, հետաքրքիր և գեղեցիկ վայրեր այցելելը ավելի ուժեղ զգացմունքներ կառաջացնի, սակայն նոր գաջեթ, հագուստ կամ սարքավորում ձեռք բերելու ազդեցությունն ավելի երկար կտևի։

Վերջին զեկույցում ասվում է, որ արժանապատիվ եկամուտ ունեցող և կրթված մարդիկ ավելի շուտ հաճույք ստանում են համերգից, քան մի զույգ կոշիկից կամ զարդերից:

«Որքան մարդու սոցիալական կարգավիճակը ցածր է, այնքան ավելի շատ է նա հաճույք ստանում նյութական նվերներից»,- նշում են հետազոտողները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ