20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միայնակ Գայլին՝ Եռաբլուր

Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

 Նշենք, որ Խանդոյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դիմել էր ՊՆ-ին և դրական պատասխան ստացել։

 Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է Միայնակ Գայլ անունով, մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը:

Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Ծաղկահովիտ գյուղի Մշակույթի տանը, հոկտեմբերի 13-ին՝ Երևանում, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ