22 Հուլիսի, Երկուշաբթի, 2019

Պատգամավորները հերքում են

timthumb (1)

Ներքաղաքական ստեղծված բարդ իրավիճակում ոմանք ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում են ապակայունացնող տրամադրություններ սերմանել։ Այս մասին ասված է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի հայտարարության մեջ:

«Մասնավորապես, համացանցում ոմն դերասան, համատեղությամբ՝ թամադա, մտնելով դերի մեջ, տեսանյութ է տարածել՝ հայտարարելով, թե իբր ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը հայհոյել են իրեն, վնասել ավտոմեքենան․․․ Պաշտոնապես հայտարարում ենք, որ ներկայացվածը դերասանական մտքի վառ երևակայություն է՝ բացահայտ ապատեղեկատվություն։

Ստեղծված իրավիճակում ատելություն սերմանելու հասարակության մեջ սեպ խրելու, «սևերի ու սպիտակների» բաժանելու ցանկացած փորձ ոչ թե դատապարտելի է, այլ խստագույնս պետք է բացառվի»,-ասված է պատգամավորների հայտարարության մեջ։ 

Նշենք, որ դերասան Արմեն Ավետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի միջև: Ըստ նրա՝ պատգամավորները  հայհոյել են ցուցարարներին, իրեն ևս քաշքշել են, վնասել մեքենան: 

Միհրան Պողոսյանը մասնավորապես նշել է.

«Սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը, կարծես, քայլ առ քայլ դուրս է գալիս իր իսկ հռչակած սկզբունքների շրջանակներից՝ հայտնվելով ապատեղեկատվության ու ատելության քարոզի թակարդում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային քաղաքացի, բարձրաստիճան պաշտոնյա, թե երկրի վարչապետը։ Որպես 20 հազար քվե ստացած ԱԺ պատգամավոր, բացարձակապես անընդունելի եմ համարում չստուգված ապատեղեկատվությունը դրոշակ դարձնելն ու անձի արժանապատվության՝ նրա վարկանիշի հետ խաղալը, առավել ևս, երբ դա անում է երկրի վարչապետը։

Ցանկացած ահազանգ նախ և առաջ պետք է ստուգվի՝ դրա համար գոյություն ունեն պատկան մարմիններ։ Իսկ համապատասխան քննչական գործողություններից առաջ բարձր մակարդակով արված չհիմնավորված հայտարարությունը նշանակում է, ուղղորդելով օրինապահ մարմինների աշխատանքը, խաչ քաշել իրողության վրա։ Նման գործելաոճը միայն մոտեցնելու է անդունդին։ Ցավով արձանագրում եմ, որ իմ և վարչապետի երեկվա զրույցն ու այսօրվա նրա արած հայտարարությունը տպավորություն են ստեղծում, որ խոսքը տրամագծորեն տարբեր մարդկանց մասին է։

Հնարավոր է, որ իմ հարցադրումը՝ «Պրն Փաշինյան, ո՞րն էր այսքան ժողովրդին փողոց հանելու նպատակը, չէ՞ որ դուք վարչապետ եք, և կարող էիք առանց այդ քայլին դիմելու գալ խորհրդարան՝ պատգամավորների հետ քննարկման», դարձել է այսօրվա հայտարարության պատճառը։ Բոլորիս նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է, իսկ ապատեղեկատվությանն ու կեղծ զգացմունքայնությանը հագուրդ տալը ավելի է սրելու իրադրությունը։ Սա՛ մեր երկիրն է, և առկա խնդիրների լուծման պատասխանատուները բոլորս ենք։ Պետք է առաջնորդվենք բացառապես այս սկզբունքով, այլ ոչ թե արհեստականորեն ատելություն սերմանելով։ Հետևանքները կարող են անդառնալի լինել բոլորիս համար։ 

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ