26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա ռեալիթի շոու չէր և նպատակը ոչ թե պրոցեսն է, այլ՝ արդյունքը. Աշոտյանը՝ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մասին

Ակնհայտ է, որ նման քննարկումների անհրաժեշտություն կա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկվա հանդիպմանը։

«Հանդիպումների նպատակը չի գոհացրել որևէ կողմին, վստահաբար Վահրամ Բաղդասարյանը չի գնացել այդ հանդիպման, որպեսզի Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ և ժպիտներ պարգևի, Նիկոլ Փաշինյանն էլ չի եկել այդ հանդիպման, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը հեռանա մի գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ», – նշեց Աշոտյանը։

Աշոտյանը բնական է համարում՝ հանդիպման մի մասը փակ պետք է մնար. «Սա ռեալիթի շոու չէր և նպատակը ոչ թե պրոցեսն է, այլ՝ արդյունքը»։ 

Աշոտյանի խոսքով՝ իրենց տեսակետները ծայրահեղ տարբեր չեն. «Զարմացա մի քիչ, երբ վարչապետը տալիս էր մեկնաբանություն և ՀՀԿ-ին վերագրում մինչև 2022-ը ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի, առանձին պատագմավորներ տարբեր կարծիքներ են հայտնում, բայց երեկվա քննարկման ընթացքում, վստահաբար, կարող եմ ասել, որ նման որոշում մեզ վերագրել չի կարելի»։

Արմեն Աշոտյանը նաև ընդգծեց, որ գործընթացի հաջողությունը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ մնացած խորհրդարանական ուժերի հանդիպումներից է կախված՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին զերծ մնալ ավելորդ էմոցիաներից:

«Ներվը պետք է հանել բանակցություններից, վերջին հարցազրույցի ընթացքում, կարծես թե, վարչապետը մի քիչ նյարդային էր, պետք է քիչ արտահոսքեր տալ, թե ինչ է խոսվել։ Մի դետալ կարող է մեկին ձեռք տալ, մյուսը՝ մեկին և, այդ դետալը դուրս հանելով, դու հարվածի տակ ես դնում ջենթլմենական պայմանավորվածությունը, որը կարող է ձեռք բերվել: Ես բարձր եմ գնահատում և՛ Վահրամի, և՛ Նիկոլի երեկվա պահվածքը, որ նրանք զերծ մնացին ամբողջությամբ հանրայնացնելու խոսակցությունը», – նկատեց Աշոտյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառն, ըստ Աշոտյանի, այն է, որ վարչապետը մտահոգություններ ունի՝ երբ Սահմանադրական իր իմունիտետը սպառվի մայիսի 9-ին, նա ԱԺ-ում կարող է ստանալ անվստահության քվե։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ