18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օսիպյանը փորձարկում է /տեսանյութ/

Աճառյան փողոցում հապաղումներն ու խցանումները բացառելու համար Ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է միջոցառումներ: Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց փողոց՝ ծանոթանալու կատարված փոփոխություններին:

Փողոցի 5 խաչմերուկներում՝ Աճառյան-Ծարավ Աղբյուրի, Աճառյան-Բաբաջանյան, Աճառյան-1-ին նրբանցք, Աճառյան-2-րդ նրբանցք և Աճառյան-Առինջ խաչմերուկներում տեղադրվել են ուլտրաձայնային սենսորային համակարգեր, որոնք ավտոմատ հաշվարկում են խաչմերուկում տրանսպորտային միջոցների քանակը և ըստ ծանրաբեռնվածության փոխում լուսացույցի գույնը:
Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը Վալերիյ Օսիպյանին ներկայացրեց իրականացրած աշխատանքը: Աճառյան փողոցը մայրաքաղաքի ամենածանրաբեռնվածներից է: Ըստ ուսումնասիրությունների՝ մեկ ժամում փողոցի միայն մեկ կողմով անցում է 2300-ից 2400 մեքենա, և հաճախ լինում էին խցանումներ ու հապաղումներ: Այսօր խնդիրը լուծված է: Այս փողոցում խցանումները բացառված են: 

Ոստիկանության պետը տեղում հետևեց երթևեկությանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարության հետ քննարկեց Երևանի մի քանի այլ փողոցներում նույնպես ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու հարցն ու տվեց կոնկրետ հանձնարարականներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ