18 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2018

Ամենածանր մղձավանջում անգամ չէի կարող պատկերացնել

nikol-phashinyany-hasav-hanrap-n124583-1

Ամենածանր մղձավանջում անգամ չէի կարող պատկերացնել, որ իմ հարազատ Երևանում ժողովրդիս մոտ մեկ երրորդի համար քաղաքապետի պաշտոնում ընդունելի «գործիչ»,-ը գավառական մակարդակի ծաղրածուն է:

Բոլոր նրանք, ովքեր դարեր շարունակ համաշխարհային մեծության հանճարներ ծնած ժողովրդիս հասցրին այս վիճակին, իրենց վարձքը ԱՍՏԾՈՒՑ են ստանալու, քանզի գրված է. «Մշակն իր վարձքին արժանի է»:
Ղուկաս 10:7

Հ.Գ. – Բայց զուր են ուրախանում ժողովրդիս թշնամիները՝ ասելով. վա՜հ-վա՜հ, ո՞ւր է ձեր Աստվածը: Ես հավատում եմ ՏԻՐՈՋՍ ողորմածությանը, ՆՐԱ խոսքին ու խոստումներին, և, մասնավորապես, առ այն, որ եթե իմ ժողովուրդը, որը կանչված է Իր անունով, խոնարհվի ու աղոթի և Իր երեսը փնտրի և ետ դառնա չար ճամփաներից, այն ժամանակ Նա էլ երկնքից կլսի ու մեր մեղքերը կների և մեր երկիրը կբժշկի:

Ուստի չլինի թե հոգնենք և մեր սրտում հուսալքվենք, քանի որ դեռևս արյուն թափելու չափ դիմադրություն ցույց չենք տվել մեղքի դեմ պայքարում: Այլ զորացնենք թուլացած ձեռքերը և տկարացած ծնկները, և մեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ պատրաստենք, որպեսզի ով կաղ է, չգլորվի, այլ ընդհակառակը՝ բժշկվի:

Այսպես է ասում մեր Տերն ու Աստվածը, որ Իր ժողովրդի դատն է պաշտպանում. «Ահա ձեռքիցդ վերցնում եմ թմրության բաժակը, և դու այլևս պիտի չխմես այն: Եվ այն դնում եմ քեզ հարստահարողնեի ձեռքին, որոնք ասում էին քո անձին. «Խոնարհվիր, որ մենք անցնենք». և դու քո մեջքը երկրին հավասար արիր ու փողոցի պես՝ անցուդարձողների համար»:

Չնայե՛նք փոթորկված ու պղտոր իրավիճակին, և, դեն գցելով ամեն ծանրություն, Աստծո սպառազինությունը հագնենք, որով չարի բերդերն ու խորհուրդներն ենք քանդելու, քանի որ Զորությունների Տերն է քայլելու մեր առջևից և մեր թիկնապահը Նա է: Ա Մ Ե Ն:

Կարինե Եսայան

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ