20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զեյնալյանը այն մեկն է, ով պետք է դառնա քաղաքի ոչ թե պետը, այլ՝ տերը. Ա. Բախշյան

Ինչպես գիտենք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է:  Ավագանու ընտրություններին է մասնակցում նաև «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի  թեկնածուն  Արտակ Զեյնալյանն է:
 
«Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը քարոզարշավի ընթացքում արդեն մի քանի խախտումներ է նկատել: Նա փաստում է ՝ մի քանի օր է ինչ քաղաքական տարբեր ուժեր առանց թույլտվության պաստառներ են փակցնում քաղաքի  տարբեր մասերում: Վերջինս դա համարում է անընդունելի և վատ երևույթ: 
 
Ինչո՞ւ հատկապես «Լույս»  դաշինքի թեկնածուին պետք է ձայն տան ՀՀ քաղաքացին, Անահիտ Բախշյանը բացատրեց. «Առաջին հերթին մեր ցուցակը գլխավորում է մարդ՝ ի դեմս Արտակ Զեյնալյանի,  որի կրթության բարձր որակը երաշխավորում են իր գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որը հարկավոր են քաղաքը ղեկավարելու համար»:
 
Բախշյանը ընդգծեց՝ հավասարակշռված կերպարով Արտակ Զեյնալյանը ճիշտ այն մեկն է, ով պետք է դառնա քաղաքի ոչ թե պետը, այլ՝  տերը. «Դա ասում եմ ոչ միայն ես, այլև մեզ սատարող քաղաքացիները»,-շեշտեց նա:
 
Անահիտ Բախշյանը գտնում է, որ քաղաքի փլված տնտեսությունը կարգի բերելու համար պետք է մեկը, ով գիտի Տեղական ինքնակառավարման օրենքները,  և գիտի ինչպես իրականացնի այդ ամենը. ««Երևանը մարդակենտրոն կառավարոմ է պահանջում» կարգախոսին, որը որդեգրել է  Զեյնալյանը, չհավատալ չի կարելի»,-վստահեցրեց նա:
 
Դաշինքի անդամ Անի Սամսոնյանը հավելեց՝ իրենք մանրամասն ծանոթացել են քաղաքի բոլոր խնդիրներին,  և ըստ դրա էլ կազմել են իրենց ծրագիրը:
 
Անահիտ Բախշյանը խոսակցություններ է լսել, թե  «Լույս» դաշինքը չընտրվելու դեպքում իր ձայները տալու է մեկ այլ քաղաքական ուժի, նա հերքում է նմանատիպ խոսակցությունները: Անահիտ Բախշյանը հայտարարեց. « «Լույս»  դաշինքը ունի իր դեմքը: Լույսը մնալու է որպես «Լույս» դաշինք ավագանու թիմում և այլ բան չի լինելու»:
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
 
»
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ