26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զարմանալիորեն տպավորված եմ՝ ինձ երբեմն թվում է՝ «դվայնիկ» ունեք. Աշոտյանը՝ Փաշինյանին

Մինչ հարցին անցնելը, պարո՛ն Փաշինյան, ուզում եմ ֆիքսել, որ այսօրվա Ձեր կեցվածքից, խոսքից, կերպարից հանգստություն է հորդում, խաղանդ եք, բարեկիրթ եք: Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ դիմելով ՀՀ վարչապետին:

«Զարմանալիորեն տպավորված եմ, ինձ երբեմն թվում է՝ «դվայնիկ» ունեք, այնքան մեծ է տարբերությունը այն կերպարի, որ մենք տեսնում ենք: Այս կերպարը լավն է, սահմանադրական է, բարեկիրթ է, երկրի վարչապետին հարիր է և քաղաքական մշակույթի մեջ տեղավորվում է»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սովոր է լինել համարժեք: «Ինչ վերաբերում է իմ ոճին, ես սովոր եմ լինել համարժեք: Կարծում եմ՝ նախկինում էլ այս դահլիճում Դուք տեսել եք տարբեր ոճերի մեջ շատ լայն դիապազոնով, այս ընթացքում դիապազոնը չի փոքրացել այլ մեծացել է, և հուսով եմ՝ Դուք դա նկատել եք»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանն ասաց՝ ոչ միայն դիապազոնն է մեծացել: «Մի օր կարող եմ ավելի հրապարակավ ձեր քաղաքական կերպարանափոխության անալիզ անել»,-ասաց նա:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ