19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը հայտարարեց, որ Խաչատուրովի հարցով ՀԱՊԿ-ից բանավոր դիվանագիտական միջնորդություն է ստացել

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին վարչեպտ Փաշինյանը անդրադարձավ հարցին, թե այնուամենայնիվ, ինչպես եղավ, որ Յուրի Խաչատուրովը չհայտնվեց ճաղերի հետեւում:

Նա ասաց, որ տարբեր երկրներից ԱԱԾ տնօրենի վրա տարբեր ազդակներ են եղել, որից հետո ԱԱԾ տնօերնն իրեն է զանգել եւ ասել, որ տարբեր ահազանգեր է ստանում:

«Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին եւ ասել եմ, արդյոեք դա էդպես է, թե էդպես չէ ՝ այդ թվում ռոբերտ՝ քոչարյանի վերաբերյալ եւ ես հետաքրքրվել եմ սկզբունքի մասին, որ ՀՔԾ պետի նշանակման պահին մենք պայմանավորվել ենք»,-հայտարարեց վարչապետը:
Ըստ Փաշինյանի, հավաստիանալով, որ ամեն ինչ օրենքի շրաջանակում է փաշինյանն ասել է, որ իր վրա կվերցնի աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի չմտածեն, թե ՀՀ վարչապետը կարող է մի բան պայմանավորվել եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ասել, թե դա այլեւս ուժի մեջ չէ:
Փաշինյանն ասաց, որ այս ամենից հետո ինքը շարունակել է զանգեր ստանալ ԱԱծ տնօերնից: Փաշինյանը կրկնեց, որ այնուհետեւ զանգերե է ստացել ԱԱծ տնօերենից, որ հիմա էլ դատական համակարգն է «տրվիգա դրել», ասում են, որ գործը ջուր է: Վարչապետ խոսել է ՀՔԾ պետի հետ նաեւ այս հարցի շուրջ եւ, ինչպես Փաշինյանն ասաց, կրկին այս հարցում էլ է նշել, որ «եթե պարզվի ջուր է եւ ՀՔԾ-ն բերել է ջուր գործը ուզում է կապի ձեր վրա, ուրեմն ես պիտի միջոցներ ձեռնարկեմ ՀՔԾ չորացնելու համար, եթե պարզվի, ձեր ասածն է ջուր, պիտի միջոցներ ձեռնարկեմ՝ էդ մարմինը, սուտ ասող մարմինը չորացնելու համար»:

ԱԺ ամբիոնից, վարչապետը հայտարարեց նաեւ, արդեն այս խոսակցություններից հետո, երբ գործընթացները զարգացել են, բանավոր պշատոնական միջոնրդություն է ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է՝ որպես ՀՀ վարչապետ միջնորդի, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրվի ոչ թե կալանքը, այլ ՝ այլ խափանման միջոց:
«Դա ըստ էության եղել է դիվանագիտական միջնորդություն, որից հետո ես զանգահարել եմ ՀՔԾ պետին եւ ասել եմ, որ ՀԱՊԿ ղեկավարների կողմից կա այսպիսի միջնորդություն, որ եթե նրանք միջոնրդում են՝ ես էլ կարող եմ ինձ թույլ տալ էդ միջնորդությանը միանալ եւ խնդրել ձեզ, որ եթե հնարավոր է՝ այդ տարբերակը քննարկել, որից հետո տեղյակ եմ պահել ԱԱԾ տնօերենին, որ էսպիսի միջոնորդություն կա: Սա է եղել ամբողջ պատմությունը»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ