23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ տնօրենը շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ. Ռ. Քոչարյան

ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսում հնչեցրած նոր բացահայտումներով փորձ է արվում շեղել հանրության ուշադրությունը կատարվածից։ Այս մասին Այս մասին Yerevan.Today-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նկատելի է, որ մեր այսօրվա իշխանությունները բոլոր հարցերից խոսելիս, երբ պատասխաններ չունեն, խոսում են կոռուպցիայի մասին, կապ չունի, թե ինչ է կատարվում երկրում կամ ինչով են իրենք զբաղված: Հենց պետք է ժողովրդին մոլորեցնեն, խոսում են կոռուպցիայի մասին: Սա հերթական անհեթեթությունն է, կրկնում եմ՝ հերթական: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Եվ խոսքը, իհարկե, չի գնում միլիարդների կամ հարյուր հազարավոր միլիոնների մասին: Եվ կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ այդ հայտարարություն անողը պատասխան է տալու իր հայտարարությունների համար»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև ԱԱԾ ղեկավարի այն հայտարարությանը, որ ինքը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց։

«Հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ:

Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են»,– ասել է նա:

Լրագրողի դիտարկմանը, թե իրենք գրավոր հարցումներ են ուղարկել մոտ երեք տասնյակ բիզնեսներին, որոնք կապվում են Քոչարյանի հետ և արդեն 25 ընկերությունից հերքում են ստացել, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է. «Այդ ցանկի 95 տոկոսի հետ մեր ընտանիքը որևէ կապ չունի, որևէ կապ, որևէ առնչություն չունենք: Դուք այդ հնարավորությունը ունեք ստուգելու, իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչքանով, ինչ բիզնեսներում մենք կանք, որովհետև իրենք այդ ամենը կարող են ստանալ պետական ռեգիստրից: Այստեղ որևէ գաղտնիք չկա: Քողարկված բիզնեսներ իմ ընտանիքը չունի և չի ունեցել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ