20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հոկտեմբերի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 000 դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով  նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 000 դրամ:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով նշեց, որ նախագիծն ընդունելու դեպքում հոկտմեբերի 1-ից հետո երկրորդ երեխայի նպաստի չափը կավելանան 3 անգամ 50 հազար դրամից դառնալով 150 հազար դրամ: Նրա խոսքով, վիճակագրական տվյալների համաձայն, 2014-2016 թվականներին երկրորդ երեխա ունեցողների թիվը կազմում է 2014 թվականին՝ 16 051, 2015-ին՝ 15 850, իսկ 2016-ին՝ 15 032: Ակնհայտորեն նվազող միտում ունենք: Թանդիլյանը նշեց, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար այս փոփոխությունը կպահանջի 375 մլն դրամ, իսկ հաջորդ տարի եւ հետագայում՝ 1,5 մլրդ դրամ:

«Երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար: Միտումը ցույց է տալիս, որ անհանգստանալու տեղիք կա»,-ասաց նախարարը:

Ըստ նախագծի` որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1 ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո):

Երկրորդ երեխայի` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, նշանակվում եւ վճարվում է հիսուն հազար դրամի չափով:

Ներկայացվող նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան:

Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:

Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխայի թիվը հետեւյալն է` 16 051, 15 850, 15 032:  2018 թվականի 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ եւ հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ:

Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018 թվականի համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ