25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանում հաստաբուն ծառեր են հատվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 21-ին համայնքային ոստիկաները շրջագայության ժամանակ ոստիկանները նկատել էին, որ Նանսենի փողոցի շենքերից մեկի բակում հաստաբուն երկու ծառ է կտրված:

Կոճղերը լուսանկարելուց ու չափագրելուց հետո կազմվել էր համպատասխան արձանագրություն: Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ նշված ծառերը օգոստոսի 19-ին կտրել է Նանսենի փողոցի նույն շենքի բնակիչ Ռազմիկ Թորոսյանը:

Բացատրական աշխատանքների արդյունքում Թորոսյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ