25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեմ ենք Սևանից ավելորդ ջրառ իրականացնելուն. Բնապահպանները ահազանգում են

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Սևանա լճի ներկայիս վիճակին ասաց, որ այս տարվա Սևանա լճի վիճակը վառ ապացույցն է նրա,  որ լիճը գտնվում է անկայուն վիճակում և մի փոքրիկ սթրեսային իրավիճակն անգամ կարող է լճի համար ճակատագրական լինել:

«Լճի փրկության միակ ուղին ճակատագրի բարձրացումն է, ինչը ինքնանպատակ չէ: Լճի մակարդակի բարձրացմամբ կմեծանա լճի ջերմունակությունը, այսինքն՝ ջուրն ավելի դանդաղ կսառչի և ավելի դանդաղ կտաքանա: Մենք տեսանք, որ ջրի տաքացումը բերում է շատ լուրջ հետևանքների»,-ասաց Ղուկասյանը և ընդգծեց ,որ իրենք դեմ են Սևան լճից ավելորդ ջրառ իրականացնելուն:

«Ես առաջնային եմ համարում բոլոր գետավազաններում մոնիթորինգային ջրաբանական հետազոտությունների իրականացումը: Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է այլընտրանքային միջոցներ գտնել Արարատյան դաշտի հողերը ոռոգելու համար և չդիմել Սևանից ավելորդ ջրառ իրականացնելու համար»,-ասաց Էվելինա Ղուկասյանը և հավելեց, որ ջրային ռեսուրսները շատ վատ են կառավարվում:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը շեշտեց, որ բազմիցս են այս խնդրի շուրջ քննարկումներ և առաջարկներ եղել, որոնք մնացել են անպատասխան.«Մենք ևս համաձայն չենք այդ ավելորդ ջրառին, բայց հուսադրող ինչ-որ մի երևույթ եղավ; Կառավարությունում առաջին անգամ քննարկվում էին այն հարցրեը, որոնք մենք միշտ բարձրացրել ենք»,-նշեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ