18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե երիտասարդ ես, ու «քայլել» ես…

«Իշխանության եկած ուժը չունի կադրային մեծ բազա, նա չունի ոչ միայն կադրային մեծ բազա, այլեւ գիտակցված կողմնակիցների բազա: Մարդուն կարող ես դու ինչ-որ պաշտոն տալ, դա էլ է կադր համարվում, բայց տվյալ դեպքում դու պետք է ունենաս գիտակցված գործընկերների բազա, որպեսզի պաշտոնների նշանակվելիս նրանք իմանան՝ որտեղ ինչ կարելի է ասել, ինչ՝ չի կարելի, բայց քանի որ գործող իշխանությունը չունի այդ բազան, պատահականության սկզբունքով է առաջնորդվում պաշտոնների նշանակելիս, իսկ դա  ունենում է իր հետեւանքները»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նոր կառավարության կադրային քաղաքականությանը:

Հիշեցնենք, վերջին օրերին ականատես եղանք Փաշինյանի երիտասարդ կադրերի հեռացման դիմումների: Մասնավորապես, ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ապրիլյան պատերազմի հերոսների հասցեին հնչեցրած սկանդալային հայտարարությունից հետո հեռացման դիմում գրեց: Նրան հաջորդեց նույնքան սկանդալային մեկ այլ հեռացում: Դիմում գրեց  կառավարության  գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը, որը «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչ է:

Քաղտեխնոլոգն ասում է, նոր իշխանության խնդիրն այն է, որ նրա կադրերը գաղափարակից գործընկեր են եղել գուցե փողոց փակելու ժամանակ, բայց ոչ ավելին: Այդ կադրերից շատերը կուսակցական գործիչներ չեն ու չունեն պետական համակարգում աշխատելու փորձ: «Երբ նրանք գալիս են իշխանության գլուխ, բնականբար չունենալով այդ փորձը, որոշ ժամանակ անց անում են սխալներ, որոնց մենք ականատես ենք լինում»,-նկատում է քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանի խոսքով, գործող իշխանության պարագայում, կադրերի ընտրությնա չափորոշիչը հետեւյալն է՝ լինել երիտասարդ եւ մանսակցած լինել շարժմանը, բայց քաղտեխնոլոգի խոսքով, կադրային քաղաքականությունը շատ լուրջ գործ է: «Դու պետք է իմանաս, թե ուր ես ուզում տանել երկիրը, դու պետք է զարգացման վեկտոր ունենաս, որ ըստ այդմ կադր ընտրես եւ պատկերացում ունենաս՝ այդ կադրը կարող է երկրի զարգացման համար այդ գործն անել, թե ոչ, բայց եթե չկա այդ զարգացման վեկտորը, կադրային քաղաքականությամբ օրավա հարց է լուծվում»,-Henaran.am-ին ասաց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ վատ չէ , երբ երիտասարդը արտասահմանում է կրթություն ստացել, բայց միայն դա բավարար չէ:

Նշենք, որ օրինակ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որը կրթություն է ստացել Դանիայում,  Կոպենհագենի օդանավակայանում ուղևորների գրանցման կետում կրտսեր աշխատակիցներից է եղել: Այս օրինակը նկատի առնելով Արմեն բադալյանը նշում է, որ շատ դրական է, երբ մարդը ոլորտում աշխատանքային փորձ ունենա, բայց էական է , թե խոսքն ինչ փորձի մասին է:  «Դուռ բացող-փակող չլինի, էականը սա է, էականը զարգացման վեկտորն է, որովհետեւ գուցե տվյալ պաշտոնի համար Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի շրջանավարտն է հարմար»,-շարունակեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ երկրի զարգացման տեսլականի բացակայության պարագայում ցանկացած նորնշանակ պաշտոնյա հավատարիմ է լինում ոչ թե այդ տեսլականին, այլ իրեն այդ պաշտոնին նշանակողին, ինչը վտանգավոր է:

«Սա նշանակում է, որ դու ստեղծում ես այդ նույն բուրգը, ինչը կար նախկինում, հիմա էլ նույն սկզբունքն է, ուղղակի մարդիկ են տարբեր»:

Արմեն Բադալյանը նաեւ նշեց, որ գործող իշխանությունը կատարում է այն նույն սխալները, որոնք նախկինում կատարվում էին: «Իշխանափոխությունից հետո սկսեց ձեւավորվել երիտասարդների մի խումբ, որոնց համար շատ ավելի կարեւոր է պաշտոն ունենալը: Դա միշտ եղել է, եղել է երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, նույնը եղավ Հանրապետականի ժամանակ, նույնը տեսնում ենք հիմա, երբ հրաժարական տված երիտասարդներին սկսում են ասել, թե ամեն ինչի համար չէ, որ պետք է հրաժարական տալ: Կարեւոր է, որ անցած տարիների փորձը տեսնելով այդ երեւույթը կանխվի, բայց ադեն պաշտոնի համն են սկսում տեսնել»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը  նաեւ անթույլատրելի համարեց, որ գործող իշխանությունը նախկին բոլոր պաշտոնյաներին նայում է որպես պոտենցիալ կոռուպցիոներների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ