22 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Աշխարհի ամենագեր կանացից մեկին լքել է նրա ընկերը

arm131495616282

Դոնա Սիմփսոնը, որը կշռում է 300 կգ-ից մի փոքր պակաս, որոշել է նիհարել այն բանից հետո, երբ միայնակ է մնացել: Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, ամերիկուհին երազում էր կրկնապատկել իր քաշը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Սակայն այսօր Դոննան արդեն այլ ծրագրեր ունի, քանի որ նա բաժանվել է իր սիրելիից, որի հետ ապրել է 5 տարի:

Դոննան վերադարձել է իր ծննդավայր Օհայո նահանգ, փակել է այն կայքը, որի միջոցով գումար էր աշխատում (այս կայքում մարդիկ գումար էին վճարում այն բանի համար, որ տեսնեն, թե ինչպես է Դոննան սնունդ ընդունում) և նստել դիետայի վրա: «Հաջողություն, օրական 12,000 կալորիաներ»,- ասում է Դոննա: Նա մտադիր է նիհարել 130 կգ-ով:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ