25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, հույսդ դիր Աստծու վրա

Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ.  յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան,իմ անձը փրկողն Աստուած է։ Սաղմոս 41.6

Այսօր էլ օրը սկսենք այլ կերպ, որ նման չլինի երեկվան, բայց օգտակար լինի: Մենք օրվա ընթացքում պառակտվում ենք մտքով, խոսքով և գործով, կորցնում ենք մեր ամբողջականությունը, հաշվե՞լ եք, քանի՞ անգամ ենք օրվա ընթացքում կիսվում ստի և ճշմարտության, չարի և բարու, կամեցողության և չկամության, բամբասանքի և աղոթքի, դատելու և ներելու միջև: 

Երանի աղոթքի կանգնելիս մենք ունենայինք այնքան կենտրոնացում մեր  մտքի վրա, որքան ունենք մեկին խոսքերով հակահարված տալու ժամանակ, որ չլինի թե հանկարծ մի բան բաց թողնենք, և հետո վստահ ասենք (որտեղ քոնը կասես, այնտեղ էլ իմը ասա) հայտնի արտահայտությունը: Եվ այս երևույթը երբեք մեղք չենք համարում… 

Երանի կարողանայինք մեր կյանքի մեծ մասը ամբողջական ապրել…Հնարավոր է, որ ժամանակները փոխվել են, շտապող դարը թելադրում է իր պայմանները, բայց մարդկային սիրտը այնպես է կարոտում բարուն, որն արդեն մոդայիկ չէ: Իրական և անկեղծ բարուն…որը իր մեջ ամփոփում է գեղեցիկն ու ճշմարտությունը: Բարին, գեղեցիկն ու ճշմարտությունը եռամասնյա է, որը միշտ հիշեցնում է մեզ մեր Տիրոջը` մեր լույս ու հույս Հիսուս Քրիստոսին: Մենք էլ որևէ բարի բան անելիս ստուգենք, կա՞ արդյոք այդ բարու մեջ ճշմարտություն և գեղեցկություն, թե՞ մեր գործած բարին էլ ամբողջությամբ բարի չէ: Անհնար է միայն ճշմարիտ լինել, սեր է պետք: Անհնար է միայն սիրել, ճշմարտություն, սթափություն, արդարություն և հանդիմանանք է պետք:

Այսօր անդրադառնանք վերը նշված մեղքերին, և հիշենք Հակոբոս Առաքյալին, որն զգուշացնում է, որ ցանկությունը մեղք է ծնում, իսկ մեղքը գիտենք, թե ինչ է ծնում: Աստված Բարի է, իսկ չարն այն է, որ մենք չենք գնահատում այդ բարին, չենք նկատում, որ մեծագույն բարիք է ամեն բացվող առավոտը, կատարյալ բարիք են արևն ու լուսինը և ամեն ինչ, որ շրջապատում է մեզ:

Մեզ պետք է աճել ու մեծանալ հոգևոր ասպարեզում, օրեցօր ավելանում են մարտահրավերները նաև հոգևոր դաշտում: Նայենք մեզ, որպեսզի տեսնենք Աստծուն: 

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ