29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացել Է

939370

Հունիսի 28-ին կյանքի 85-րդ տարում Կալիֆոռնիայում վախճանվել Է ամերիկացի ֆանտաստ գրող Հառլան Էլիսոնը, որը գրել Է «Աստղային պատերազմներ» հեռուստասերիալի «Հավերժության ծայրի քաղաքը» սերիայի սցենարը: Այդ մասին, գրողի կնոջ վկայակոչմամբ, հաղորդվում Է ֆրանշիզայի պաշտոնական կայքում:

«Մենք ցավով հայտնում ենք, որ Star Trek-ի լեգենդ Հառլան Էլիսոնը հեռացել Է կյանքից: Էլիսոնը, որի 84-ամյակը լրացել Էր անցած ամսին, այսօր առավոտյան մահացել Է Կալիֆոռնիայի իր տանը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հառլան Էլիսոնը ծնվել Է 1934 թվականի մայիսի 27-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Նրա աշխատանքների թվում են՝ տարբեր մրցանակների արժանացած «Ես բերան չունեմ, բայց պետք Է բղավեմ», «Ջեֆթին հինգ տարեկան Է» (1977 թ.) պատմվածքները, ինչպես նաեւ ամերիկացի գրող Այզեք Ազիմովի ստեղծագործությունների մոտիվներով «Ես ռոբոտ եմ» (1994 թ.) ֆիլմի սցենարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ