29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Շմայսերի ու Շմայսի պատմությունը

36287650_2102764576431836_7409019349551284224_n

Շմայսը՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, գերմանական զորքերի զինվորների կողմից կիրառվող գերմանական ավտոմատն էր, իսկ թե ինչ կապ ունի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանի անվան հետ այդ անունը՝ պարզելու համար պետք է ներթափանցենք արցախյան ազատամարտի տարեգրության էջերը:

Արցախյան շարժամն սկզբի տարիներին, մասնգիտությամբ բռնցքամարտիկ-մարզիչ Առաքել Մովսիսյանը, լինելով ընդամենրը 20-21 տարեկան, կարողացել էր զենք և զինամթերք հայթհայթել և իր խմբի հետ միանալ ազատամարտիկներին:

Նույնիսկ 90-ականների սկզբին, ավելի քան 50 տարի առաջ արտադրված, 2-րդ համաշխարհայինի շմայսերը համարվում էր «հնություն», յուրահատուկ թանգարանային նմուշ և ոչ թե մարտունակ. կիրառելի և հարմար զենք: Այստեղից էլ հենց սկսվեց Առաքել Մովսիսյանի անունը կապվել շմայսի հետ:

Առաքել Մովսիսյանն այդպես էլ անցավ ողջ պատերազմով, իր հետ կրելով այդ զենքը: 
Բոլորը գիտեին, որ նույնիսկ հաստատված հրադադարից հետո այդ զենքը դեռ իր մոտ էր:
1992-1997 թվականներին, Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարն էր Վանո Սիրադեղյանը: Նրա կառույցի աշխատակիցների ուսերին դրված առաջնային աշխատանքներից մեկը՝ ռազմադաշտից վերադարձած ազատամարտիկներին զինաթափելն էր: Քանի որ բոլորն էլ գիտեին Շմայսի պատմությունը՝ նրանք այցելեցին նաև Առաքել Մովսիսյանի տուն…:

ՆԳՆ դիմակավորված անձինք Առաքել Մովսիսյանի տունը տակնուվրա արեցին, այդպես էլ չհայտնաբերոլով ոչ մի շմայսեր ավտոմատ: 

Գյուղացիներն ասում են, որ «Վանոյի տղերքի» գնալուց հետո պարզվեց, որ շմայս ավտոմատը չհայտնաբերվեց, քանի որ պարզապես դրված էր ոչ թե տանը, այլ տան բակում կայանած ավտոմեքենայի բեռնախցիկում:
Այս մատությունից հետո ևս մեկ անգամ, Առաքել Մովսիսյանի մարտական անունը ամրագրվեց ու հաստատվեց, որպես Շմայս:

Իսկ թե ի՞նչ եղավ Շմայս ավտոմատի ճակատագիրն այսօր՝ վերջում՝ դուք արդեն կարող եք իմանալ, գրեթե բոլոր լրատվամիջոցներից:

Հայկ Կիսեբլյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ