27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանվել Գրիգորյանը չի դժգոհում

ԱԺ պատգամավոր, երկամսյա կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկն առաջիկայում դատարան միջնորդություն կներկայացնի նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Այս մասին ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից՝ Արսեն Մկրտչյանը:

Դիտարկմանը, թե նախկինում ասել էր, որ կալանքը փոխելու միջնորդություն կներկայացնեն, եթե ստանան Մանվել Գրիգորյանի համաձայնությունը, փաստաբանն ասաց. «Երեկ եմ տեսակցել Մանվել Գրիգորյանին, և նա կալանքից ազատվելու միջնորդության վերաբերյալ ասաց՝ իրավական հարթության մեջ որը ճիշտ եք համարում, այդպես էլ արեք: Եվ քանի որ Մանվել Գրիգորյանն ուզում է, որ պարզվի ճշմարտությունը, ապա մենք առաջիկայում կներկայացնեն խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն: Այստեղ նաև մարդու կյանքի հարցն է»:

Պաշտպանն ասաց, որ բոլորը տեղյակ են, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի պայմանների հետ:

Հարցերին, թե Մանվել Գրիգորյանը տեղյա՞կ է, որ իր որդուն մեղադրանք է առաջադրվել, իսկ կինը կասկածյալի կարգավիճակ ունի, և ի՞նչ տեսակետ է հայտնել այդ առնչությամբ, փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը տեղյակ է, սակայն նրա դիրքորոշումը հրապարակման ենթակա չէ:

Այն, որ տարբեր հրապարակումներ կան Մանվել Գրիգորյանի պահման պայմանների հետ, ի վերջո, ի՞նչ պայմաններում է նա պահվում, փաստաբանն ասաց. «Նման հրապարակումները հերյուրանք են: Մանվել Գրիգորյանը նորմալ պայմաններում է պահվում, այսինքն՝ այնպիսի պայմաններում, որ կան պահման վայրում: Մանվել Գրիգորյանը որևէ դժգոհություն չի հայտնել պահման պայմանների վերաբերյալ, հակառակը՝ հայտնել է, որ իրեն շատ նորմալ են վերաբերվում»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ