29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եկեղեցու տերը Դո՞ւք եք, թե՞ Եկեղեցին Աստծունն է

H1cHuDBW7

 Հոգեշնո՛րհ Հայր Սուրբ,
Ծանոթանալով տարբեր լրատվամիջոցներով տարածված Ձեր «լուսավոր» մտքերին և «պայծառ» գաղափարներին՝ ցանկանում ենք պատասխան ստանալու ակնկալիքով հրապարակավ Հոգեշնորհությանդ ուղղել ներքոգրյալ հարցումները` ճշտելու համար անձիդ ուղղադավան կամ չարափառ լինելը: Ցավով ենք արձանագրում, որ Ձեր շատ խոսքերում և արտահայտած մտքերում բացահայտ և հստակ առկա են շեղումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությունից, աստվածաբանական, եկեղեցաբանական ընկալումներից, եկեղեցական իրավունքի դրույթներից և ավանդույթներից: Ակնկալում ենք հստակ և առանց լոլոների պատասխաններ:

Եվ այսպես՝
Հարցադրում Ա.
Ընդունո՞ւմ եք Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալների և 12 եպիսկոպոսների մասնակցությամբ կատարված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրության վավերականությունը:

Հարցադրում Բ.
Ընդունո՞ւմ եք վերջին երեք Հայրապետների կողմից կատարված բոլոր Սրբազան Խորհուրդները:

Հարցադրում Գ.
Ընդունո՞ւմ եք Ազգային-Եկեղեցական Ժողովի` իբրև Հայոց Եկեղեցու բարձրագույն մարմնի վավերականությունը, որն ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, քանզի անտեղի շահարկում եք Եպիսկոպոսաց ժողով հասկացությունը:

 Հարցադրում Դ.
«Մենք ենք տերը մեր Եկեղեցու կամ Եկեղեցին ժողովրդինն է» կարգախոսի հռչակմամբ իսկապես կարծում եք, որ Եկեղեցու տերը Դո՞ւք եք, թե՞ Եկեղեցին Աստծունն է:

 Հարցադրում Ե.
Տեղյա՞կ եք «Կանոնագիրք Հայոց»-ի այն կանոններին, որոնցում պատիժներ են սահմանված «Զիշխան ժողովրդեան քո ոչ հայհոյեսցես» (Ելք ԻԲ. 28, Գործք ԻԳ. 5) պատվիրանը չկատարելու համար (ԻԵ (ԻԴ) ԻԵ., ՁԴ (ՁԳ) Ծ., ՁԵ (ՁԴ) ԾԱ., ), թե՞ դրանք «մանր» բաներ են և ձեռնտու չէ մտաբերելն այս դեպքում։

 Հարցադրում Զ.
Արդյո՞ք պարտադիր է «Կանոնագիրք Հայոց»-ի հետևյալ կանոնը՝ «ՉՀԹ (ՉՀԲ)Ա. Քահանայ կամ կրաւնաւոր կամ սարկաւագ, որ կամակոր մտաւք ինքեան ընկենուն զպատիւն կամ զբեմն վասն ծանրութեան կամ ծուլութեան կամ ամբարտաւանութեան կամ հակառակութեան կամ ամուսնութեան՝ արտաքս ընկեսցի յեկեղեցւոյ»։

 Եվ վերջապես՝
 Հարցադրում Է.
Արդյոք բերված փաստերից հետո ճի՞շտ եք համարում Ձեզ «Հոգեշնո՛րհ Հայր Սուրբ» կամ «Հայ Առաքելական Եկեղեցու աբեղա (ոմանք սխալմամբ երբեմն նաև վարդապետ են կոչում)» կոչումներով դիմելը, թե՞ իրականում մեղք ենք գործում և հակառակվում ճշմարտությանը:

Եղբայրական սիրով՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ