16 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Վերջին հուզումնառատ հրաժեշտը. Ժողովուրդ

r1S3KrYzf

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել: Օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ եղել է ԵԿՄ-ի բաժանմունքում, եւ այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել եւ դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ պատգամավոր՝ Սեյրան Սարոյանը, նրա հետեւից անգամ ԱԱԾ էր եկել:

Սակայն երբ արդեն ԱԱԾ-ն Գրիգորյանին հրավիրել է իր հետ գնալու, ասել է թե՝ հայտարարել է ձերբակալության մասին, գեներալը ցանկություն է հայտնել վերջին անգամ տեսնել եւ հրաժեշտ տալ իր փոքր որդուն՝ Վազգենին:

Եվ ահա Գրիգորյանի՝ շենքից դուրս գալուց րոպենե առաջ Վազգենին ուղեկցել են հոր մոտ: Նրանք սենյակում մի քանի րոպե առանձին են մնացել, որից հետո Վազգենը դուրս է եկել, մի քանի րոպե անց արդեն ԱԱԾ-ականների ուղեկցությամբ շենքից դուրս է եկել նաեւ Մանվել Գրիգորյանը: 

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ