25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շնորհակալություն Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին. Հրապարակ

Հայաստան ժամանած Եվրախորհրդանի ներկայացուցիչները  բավականին զուսպ են խոսել Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին՝ այդպես էլ չօգտագործելով «հեղափոխություն»  եզրույթը: Պատվիրակության ղեկա Դեյվիդ Մալաիստը շեշտել է, որ անարյուն իշխանափոխության համար պետք է շնորհակալ լինել երկու կողմերին: Եվրախորհրդարանի պատվիրակությունը խիստ կարեւոր է համարել առաջիկա արտահերթ ընտրությունները եւ օրենսգրքի փոփոխությունները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի  հանձնառության ներքո կատարելու անհրաժեշտությունը: Արտահերթ ընտրությունների համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից, խորհրդարանը պետք է հետո երկու անգամ վարչապետի թեկնածու չառաջադրի կամ չքվեարկի: 

Հնարավո՞ր է նման բան՝ թերթը հարցրել է իր աղբյուրին: 

 «Իհարկե, Փաշինյանը կարող է ֆեյսբուքով  մտնել «լայվ», տեղեկացնել, որ հրաժարական է տալիս, մնում է վարչապետի ԺՊ, դուրս է գալիս փողոց, կանգնում ժողովրդի կողքին եւ պահանջում, որ քաղաքական ուժերից որեւէ մեկը վարչապետի թեկնածու չառաջադրի»: Իսկ լուսանցք մղված ՀՀԿ-ն եւ մյուս քաղաքական ուժերը, ԱԱԾ-ի գործողություններից ավելի «զգոնացած» , կանեն, ինչ պահանջվում է՝ ասաց թերթի աղբյուրը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ