19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բակո Սահակյանը ուղերձ է հղել

«Արցախում խոր ցավով տեղեկացան անվանի հասարակական- քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի մահվան մասին: Վաղաժամ կյանքից հեռացավ մի անձնավորություն, ով եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը եւ արել է հնարավորն ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն կառուցելու ուղին բռնած արցախցիների օրինական շահերի պաշտպանության համար: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ