16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հասկանալի է, չէ՞ Մանվել Գրիգորյանի դեմ այս դե-մարշը՝ ԱԱԾ-ի ձեռքերով

Նիկոլը գնացել է Արցախ սբ․ Պատարագին ու եղեկեցու օծմանը մասնակցելո՞ւ․․
-Սիրուն ծխաածկույթ ․․․
Նիկոլը Պուտինի ու ԵԱՀԿ համանախագահներից մեսիջ է տարել Արցախ․
-Այն Արցախ, որի սահմանագծում բավականին լուրջ կուտակումներ են․
-Իսկ նրա գերագույն հրամանատարից՝ Բակոյից, հրաժարական է պահաջվում հենց էս մաջալին․
-Նույն՝ Նիկոլի հեղափոխության օրինակով․․․
-Ու հայոց ոգին չի ընդվզում դրա դեմ․․․
Ինչպես չընդվզեց, երբ խաղաղապահները դուրս եկան բողոքի ցույցի՝
-Հանուն Նիկոլի․․․
-Ու նրանց հրամանտարին հավուր պատշաճի բարձր պաշտոնի տարան․․

Հ․Գ․
-Հասկանալի է, չէ՞, որ Կամանդույուշչիին հայոց իշխանությունները բաց են թողել ՝ պայմանով․ հլը Ղարաբաղ չգնաս․
-Մենք կասենք՝ երբ գնա․․․

Հ․Գ․ 
Հասկանալի է, չէ՞, որ Մանվել Գրիգորյանի դեմ այս դե-մարշը՝
-ԱԱԾ-ի ձեռքերով․
Դոն Պիպոյի ու Մանվելի՝ իրար վրա կրակելու հույժ անհանգստություններով չեն պայմանավորված․․․
-ԵԿՄ-ն են տրանսֆորմացնում․ Մանվելին են հանում, հրաժարական պահանջում․
-Նիկոլի հեղափոխության «օրինակով»
-Ասում են՝ մեր խիզախ ԱԱԾ-ն անգամ ԵԿՄ-ի թանգարանի հին հրացաններն է առել-տարել իր հետ․․․

Հ․Գ․ Հասկանալի է, չէ՞․ գերագույն խաղացողները շտապում են, հասկանում են․
-Էյֆորիան ավարտվում է․․․
-Հնարավոր է իրենց հանձնառուն հանձնառությունը չկատարի․
-Վռազացնում են․․․
Թե չէ՝ Մոսկվայի ինքնաթիռից նոր իջած Նիկոլն ինչու էր ափալ-թափալ իրեն գցում Ղարաբաղ․․․
-«Լայվ» չի՞ մտնելու ուղղաթիռից:

 

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ