12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Ժիրայր Սեֆիլյանը խնդի՞ր կլինի Փաշինյանի համար

JIRAYR-SEFILYAN-529x375

Հրապարակախոս  Տիգրան Խզմալյանի կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա շուրջ համախմբված ուժերը կմասնակցեն նախատեսվող արտահերթ ընտրություններին: Ըստ նրա, թե Սեֆիլյանը, թե Նիկոլ Փաշինյանը կաաշխատեն մոտավորապես նույն դաշտում, որը կարելի է պայմանական անվանել հայակենտրոն:

«Ես կարծում եմ, որ առաջին իսկ ճառը, որ Ժիրայրը ասաց դատարանի շենքի առջեւ, վկայում է այն մասին, որ նա պատրաստվում է հենց դրան»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը: Վերջինս ասաց, որ այսօր արդեն Հիմնադիր խորհրդարանի գաղափարն այլեւս աշխատունակ չէ  եւ պետք է ձգտել աշխատել ԱԺ-ում:

Անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով, արդյոք հիմնադիր խորհրդարանը ՌԴ հետ հարաբերություններում խնդիրներ կստեղծի ներկայիս իշխանությունների համար,  Խզմալյանն ասաց. «Չէի ասի խնդիր, որը բացասական երանգ ունի, Ժիրայրը հայտարարել է,  որ համագործակցում է նոր իշխանությունների հետ, թե ինչպիսին կլինի այդ համագործակցությունը նախ եւ առաջ նա պետք է ասի, կարծում եմ,  չի լինի խնդիր, բայց կլինի բնականաբար, ինչ-որ այլընտրանքի առաջարկ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ