25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԾ հայտարարությունը

Հունիսի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարել էր խուզարկություններ, հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում երկու անձ՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն  ու «Երևան» հիմնադրամի տնօրենը, ձերբակալվել է:

Երկու քաղաքացիների ձերբակալման մասին լուրը հաստատել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը. «Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանը և «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ձերբակալվել են»:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ