16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Չլինի՞ թե ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցավարի առաջին սուլոցը նաև պատերազմի սկիզբն ազդարարի

Ժամանակին մի տեղ կարդացի, որ պարտությունն ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել ժողովուրդների ու պետությունների կյանքում։ Պարտվելուց վատ բան էլ կա։ Շատ ավելի վատ բան։ Կապիտուլյացիան է։ 
Հիմա մեր իրողություններին եմ նայում ու ուզում եմ հասկանալ ինչ վիճակում ենք և ինչի ակնկալիք կարող ենք ունենալ։

Մի կողմից դուխով ժողովուրդ, որն էնքան դուխով է, որ ոչ մի բանի մասին, կարծես, էլ չի մտածում։ Մյուս կողմից էլ էտ դուխի ալիքի վրա ձևավորված իշխանություն, որի գրեթե բոլոր բաղադրիչներն այնքան անհասկանալի են, որ չես էլ ուզում պատկերացնես, թե ինչ հետևանքներ կունենա նրանց գործը երկրի ու ժողովրդի համար։ 

Մի բան պարզ է։ Երկրում ամեն ինչ փոխվում է ու շատ արագ է փոխվում։ Բայց երկրի սահմաններից դուրս էլ է փոխվում։ Ու փաստն այն է, որ հենց հիմա Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքում ադրբեջանական զինված ուժերի ու ծանր տեխնիկայի կուտակումներ են։ Չլինի՞ թե ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղի մրցավարի առաջին սուլոցը նաև պատերազմի սկիզբն ազդարարի։ 

Կկարողանա՞ ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Փաշինյանը Մոսկվայում խաղաղություն շահել։ Ալիևն էլ է այնտեղ լինելու։ Կա՞ արդյոք Ադրբեջանին զսպելու մշակված քաղաքական մեխանիզմ։ Թե՞ ամբողջ հույսն արդար ընտրություններ անցկացնելու խոստումներն են։ 

Այս ամենն արդեն շատ է անհանգստացնում։ Լրջանալ է պետք ու շատ արագ։ Հայաստանը պարտվելու իրավունք չունի։ Կապիտուլյացիայի՝ առավել ևս։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ