27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անհանգստություններ եւ հարցականներ

Վարչապետի որոշմամբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ է նշանակվել Հակոբ Հակոբյանը, ով աշխատում է ԴԱՀԿ ծառայությունում։ Նա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանի եղբայրն է, ով նախարար է նշանակվել «Ծառուկյան» դաշինքի քվոտայով։

 

Այս առնչությամբ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Քանիցս գրել եմ, որ անձնապես ահավոր ուզում եմ, շահագրգռված եմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջողի: Ուզում եմ, որ բացի իշխանափոխության խաղաղ նախադեպը, որ ստեղծեցին, չլինի միակ արդյունքը, որը գնահատելու եմ միշտ: Ագահի նման ուզում եմ, որ բոլոր մեծ ու փոքր հնարավորություններն օգտագործվեն ու հետագայում չխոսենք կորսված հնարավորությունների մասին: Բայց այսօր փողոցում քայլելիս էլ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ զրույցները ցույց տվեցին, որ նշանակումների հարցը բազում-բազում, մեղմ ասած, հարցականների ու անհանգստությունների տեղիք է տվել: Ես ծանոթ չէի այս և այլ շատ նշանակումների, բայց սիրելիներս, մի արեք, խնդրում եմ: Անկենսագրություն ու անփորձառություն մարդկանց նշանակելը այլ ռիսկեր է ստեղծել, նման նշանակումները՝ այլ, որոշ դեպքերում՝ կասկածելի կենսագրությամբ նշանակվողներինը՝ այլ: Ընդունում եմ, որ սխալներ լինելու են, անխուսափելի են: Բայց ուշադիր եղեք: Եղբայրաբար, սիրով ու սրտանց եմ ասում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ