20 Հունիսի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Սփյուռքը որեւէ բան իրավունք չունի պահանջելու Հայաստանից

vardan-gregoryan-634x445

Հայաստանը երկու թոք ունի, մեծը՝ Հայաստանն է, փոքրը՝ սփյուռքն է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

«Երբ մեկին վտանգ է սպառնում, մյուսը պիտի ավելի աշխատի, որ մարմինը լավ մնա»,- ասել է:

Հարցին, թե Սփյուռքը Հայաստանից, Հայաստանը Սփյուռքից ինչ է ցանկանում, Վարդան Գրեգորյանը պատասխանել է. «Սփյուռքը որեւէ բան իրավունք չունի պահանջելու Հայաստանից։ Սփյուռքը Հայաստանին պիտի օգնի։ Մենք հայ կառավարությունն ենք, հայ հասարակությունն ենք, հաստատություններ ունենք։ Դրամի խնդիր չէ, նվիրման խնդիր է։ Պիտի ամեն ինչ անենք, որ Հայաստանը ամենազարգացած, կրթված երկրներից լինի»։

Նա ասել է, թե Ֆինլանդիայից է եկել։ «Փոքրիկ, տարօրինակ երկիր է, աշխարհի թիվ մեկ ուսուցիչները, թիվ մեկ աշակերտներն ունեն։ Մենք ամեն ինչ պիտի անենք։

Բայց Հայաստանը արտաքին խնդիրներ ունի, հարեւանների հետ խնդիրներ։ Բայց կարող ենք այնպես անել, որ կրթությունը թիվ մեկը լինի։ Շատ տաղանդավոր սերունդ ունենք, չեմ ուզում, որ թողնի Հայաստանը եւ հեռանա։ Արտասահմանից պիտի գանք, մեր դրամները բերենք, որ երկրին օգնենք»,- նշել է Վարդան Գրեգորյանը։

 

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ