26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սուպերմարկետների տերերն ու վարչապետը պետք է նստեն կլոր սեղանի շուրջ

«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը գտնում է, որ վերջին օրերի թանկացումները բնակչության օգտին չէին, վարչապետի հայտարարությունը զգոնացրեց սուպերմարկետներին, սակայն նրանք պիտի նստեն կլոր սեղանի շուրջ ու քննարկում անեն: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Կառավարությունը պետք է ներկայացնի փոփոխությունների փաթեթը և ԱԺ-ն, կարծում եմ, կգործի ի շահ սպառողների»,-ասաց նա:  

Արման Նավասարդյանը շեշտեց, որ ճիշտ չէ ասել, որ սուպերմարկետների գործունեությունն անօրինական է, քանի որ դա եղել է ՊԵԿ-ի և սուպերմարկետների սուբյեկտների միջև որոշակի պայմանավորվածությունների հետևանքով: 

«Որպես միջանկյալ լուծում՝ տրվել է այդ մոտեցումը, որ որոշ կասսաներ աշխատեն այլ հարկատեսակով, որը կբերի գյուղմթերքի գների մեղմման: Որքանո՞վ է ճիշտ եղել կամ սխալ՝ պետք է հարկային մարմինների աշխատակիցները նշեն, բայց ասել՝ անօրինական է, այդքան էլ ճիշտ չէ, եղել է պայմանավորվածություն, և դրա մասին բոլորը տեղյակ են եղել, նաև ընթացիկ ՊԵԿ նախագահը և աշխատակիցները»,-ասաց նա:

Ըստ նրա՝ իհարկե արդարացի չէ նման անհավասար պայմաններ ստեղծելը  սուպերմարկետների ու փոքր խանութների միջև:  

«Սուպերմարկետների տերերը հասկացան, որ գտնվում ենք այլ ժամանակաշրջանում, և այդպիսի մոտեցումները չեն աշխատում, կունենային իմիջային կորուստներ, և ամեն ինչ հեշտ չէր վերականգնվի»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ