19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիսուս, ներիր ինձ

Ֆրանսիացի գրող Ռընե Բազենը պատմում է, որ մի Կիրակի օր մտել է մի եկեղեցի։ Քահանան այդ պահին Աստվածաշնչյան պատմություններ է պատմելիս եղել երեխաների մի խմբի։ Հասել է Հիսուսի չարչարանքների ու խաչելության պատմության պահը և նա մեծ հուզմունք է կարդացել երեխաների դեմքին։ Հարցրել է. « Իսկ եթե մենք լինեինք Հուդայի տեղը, տեսնելով, թե ինչպես է Հիսուսը մահանում այդքա՜ն մեծ սեր դրսևորելով, ի՞նչ կանեինք »։

Երեխաներից ամենափոքրը ոտքի է կանգնել ու քաղցրությամբ, բայց միաժամանակ հաստատակամությամբ ասել. «Ես, եթե Հուդայի տեղը լինեի, հուսահատվելու փոխարեն կվազեի Հիսուսի մոտ, Նրա գիրկը կնետվեի, և ձեռքերովս Նրա վզին փաթաթվելով՝ կգոռայի. «Հիսուս, ներիր ինձ» »։

Ռընե Բազեն (1853-1932)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ