27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախագահի պարտականությունը կլինի իր լիազորությունների շրջանակում անի ամեն ինչ, որ ընտրությունները լինեն արդար. ՀՀ նախագահ

Եթե որոշվի, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ապա  նախագահի պարտականությունը  կլինի այն, որ իր լիազորությունների շրջանակում անի ամեն ինչ, որ  ընտրությունները լինեն արդար:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի 2017 թ-ի մրցանակի հանձման միջոցառումից հետո հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ:

Հարցին՝ արդյոք Հայաստանում այժմ կան քաղբանտարկյալներ, նախագահը պատասխանեց, որ ինքը որոշ իրավապաշտպան կազմակերպություններից փաստաթղթեր է ստացել, եւ դրանք շուտով կփոխանցվեն կառավարությանը, համապատասխան նախարարություններին: «Իհարկե, եթե դուք լավ եք կարդացել Սահմանադրությունը, հարկավոր է սպասել վարչապետի եւ կառավարության որոշումներին»,- ասաց նա՝ հավելելով, որ համաներման հետ կապված որոշ գնահատականներ կան:

Լրագրողները նախագահից նաև հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ է, թե ոչ: Արմեն Սարգսյանն ասաց, որ հանձին Նիկոլ Փաշինյանի՝ իր համար հայտնաբերեց տաղանդավոր, շատ արագ աշխատող մարդու, և երկկողմանի ունեն հարգալից, կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ