25 Հունիսի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Այս կլոունադան աշխատել չէ

12096010

Երբ ընդամենը 10 օր պաշտոնավարած նախարարը կրթության ոլորտի բազում խնդիրները թողած, նոր ընդունած նախարարության գործերը թողած, սկսում է «վերջին զանգի» հարցերով զբաղվել, «Այբի» «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վրա հարձակվել կամ էլ ուսուցիչներին պատմել, թե ինչպես դուրս գան ՀՀԿ-ից, մոտս հարց է առաջանում. արդյոք հասկանո՞ւմ է նախարարի գործառույթները։

Այս պահին Արայիկն արտաքնապես ավելի շատ նման է սկանդալային ինչ-որ ռադիոհաղորդավարի (ով ԱՄՆ-ում ապրել է, պիտի ծանոթ լինի մեդիակերպարների այդ տիպին), քան կրթության ու գիտության ոլորտի top manager-ի։

Դա արտաքնապես։ Այսպիսի վարքի իրական դրդապատճառները կարող են այլ լինել։ Օրինակ՝ բոլոր գործերը թողած, ընտրություններին պատրաստվելը։ Այս վարկածը բացատրում է ուսուցիչներին ՀՀԿ-ից դուրս գալու դրդելը, «վերջին զանգի» կրկեսը և մի շարք այլ քայլեր, բայց չի բացատրում «Այբի» ծրագրի վրա հարձակումը։ Ի վերջո, «Այբում» աշակերտներից մինչև ուսուցիչներ մի այլ կերպ ոգևորված էին իշխանափոխությամբ ու ակտիվ մասնակցում էին մայիսյան բունտին։ Եթե ընտրությունների ես պատրաստվում, ո՞րն է իմաստը բնական դաշնակիցներիդ կոպտորեն վանելու։

«Այբ»-ի վրա հարձակման սկիզբն, ի դեպ, համընկավ, կրթության երկու նոր փոխնախարարների նշանակման հետ. երկուսն էլ Սորոսի ճոխ դրամաշնորհներով ֆինանսավորված մեկ կազմակերպություն են ներկայացնում։ Գայթակղություն կա, իհարկե, իրենց նշանակումը կապել այս հարձակման հետ, բայց վերլուծելիս «ինչ-որ բանից հետո»-ն հավասարազոր չէ «ինչ-որ բանի պատճառով»-ին, այնպես որ սա էլ առայժմ չեմ համարի բավարար բացատրություն։

Մի խոսքով, շատ հարցեր կան, բայց չեմ կարծում, որ դրանց պատասխանը հիմա կստանանք, որովհետև երբ հարցեր ես ուղղում նոր իշխանությանը, ասում են. «թողեք աշխատեն» (ու մինչ այդ էլ ասում էին. «թողեք իշխանություն դառնան, կպատասխանեն»)։ Բայց ոչ էլ աշխատում են, որովհետև այս կլոունադան աշխատել չէ։

Կարեն Վրթանեսյան

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ