06 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Պարոն Օսիպյան, սա խայտառակություն է. ինչո՞ւ պետք է քաղաքացին դատվի ձեր պատճառած նեղության հա­մար. Հրապարակ

Nikol-Osipyan

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեթոդներով ու հնարքներով հնարավոր դարձավ իշխանափոխությունը Հա­յաստանում: Խայտառակ իրավիճա­կը, որը, մի կողմից, ցուցարարների «դուխով» լինելու, իսկ մյուս կողմից՝ ոստիկանության թողտվության հե­տեւանք էր, չի կարող հիմք ծառա­յել, այսպես ասած, հակահեղափո­խականների գործողությունների կապակցությամբ շինծու գործեր հարուցելու համար:

Էլ ո՞նց կլի­նի, Նիկոլն ասել է՝ հայտնաբերեք ցուցարարների ավտոմեքենաները վնասողներին եւ դատեք: Իսկ ո՞վ պետք է դատի 3-5 տարեկան երե­խայի ականջի տակ սիգնալ տվող ցուցարարներին, ո՞վ պետք է դատի «անպատժելիության» քարտ բլանշ ստացած փողոց փակողներին, որոնց պատճառով հիվանդ, ծեր, հղի, օդակայան շտապող քաղաքա­ցիներ ժամերով մնացել են փողոց­ներում, ո՞ւվ պետք է դատի այն անա­սուններին, որոնք մանկասայլակնե­րով կանանց հանել են ոստիկանու­թյան ու կարմիրբերետավորների շարքերի դեմ: Ո՞վ պետք է դատի պարոն Օսիպյանին, որ ոստիկանա­պետ է դարձել միայն այն բանի հա­մար, որ կատարյալ անգործություն է ցուցաբերել: Օսիպյանը մեղք չունի, որ չի կարողացել խոչընդոտել այն բախումներին, որոնց ժամանակ, վախ, վախ, վախ, ցուցարարների մեքենաներ են վնասվել:

Հիմա սա ի՞նչ միակողմանի մոտեցում է: Ի՞նչ տրամաբանու­թյամբ եք փորձում քրեական գործ հարուցել այն երիտասարդի դեմ, ով խնդրել է ճանապարհը բացել, որովհետեւ տեղ է շտապում, կամ մեքենայի մեջ հղի կին կա, ու չեն բացել ճանապարհը: Լավ է արել, եթե ջարդել ու վնասել է այդ բիրդան ցուցարարի ավտոմեքենան: Ասում եք՝ վիճակը հեղափոխական է եղել, ժողովրդին նեղություն է պատճառվել: Նեղություն պատ­ճառողը չգիտե՞ր, որ «մեծ գործերը» մեծ զոհեր են պահանջում: Գնացեք, ինքներդ էլ քաշեք ձեր վնասները, ինչո՞ւ պետք է քաղաքացին դատվի ձեր պատճառած նեղության հա­մար:

Նման գործերի հարուցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հաշվեհարդար այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ընդհանրապես կապ չունեն այս քա­ղաքական ֆարսի հետ, որի անունը, չգիտես ինչու, հեղափոխություն են դրել: Ավելին ասեմ՝ քննություն պետք է սկսել՝ պարզելու համար այս ամեն ինչի խորքը, որի մասին հասարակ ժողովուրդը, այդ թվում եւ հարյուր հազարավոր ցուցարար­ներ, բառացիորեն պատկերացում չունեն:

Ինչպես են մտածում մեր իրավապահները: Ուրեմն, եթե Սերժ Սարգսյանն ասաց՝ Նիկոլը ճիշտ է, ու գնաց, բոլորը պետք է վազեին Նիկոլի մո՞տ: Սա ի՞նչ մոտեցում է, ինչո՞ւ պետք է քրեական հանցագործ կոչվեն այն մարդիկ, ովքեր իրենց ազատ տեղաշարժվելու կամ առողջության իրավունքն են պաշտպանել, որովհետեւ ոստիկա­նությունը պարզապես թքած ուներ այդ մարդկանց վրա:

Համաներում ենք հայտարա­րում այդ օրերին երթեւեկության կանոնները խախտողների նկատ­մամբ: Փայլուն միտք է: Իսկ ինչո՞ւ համաներել նրանց եւ դատել այն մարդկանց, որոնք ցուցարարներից պահանջել են փողոցի լայնքով կայանած ավտոմեքենաները հեռաց­նել եւ բացել ճանապարհը: Պարոն Օսիպյան, սա խայտառակություն է: Իմ անձնական ավտոմեքենան Սանկավարժական համալսարա­նի մոտ փչացրել է ցուցարարների վարձած տաքսին (տաքսիով ցուցա­րար՝ մարդու ծիծաղ էլ է գալիս): Ո՞վ պետք է փոխհատուցի: Համարը փակ էր, ուղեւորներն էլ գոռում էին՝ միացիր: Այդպես էլ Հայաստանի դրոշներով փախան, գնացին: Հիմա որտե՞ղ գտնեմ նրանց եւ, եթե գտ­նեմ, վնասը կհատուցե՞ն:

Հարգելի անկախ եւ հպարտ իրավապահներ, խնդրում եմ, վերջ տվեք այս հեղափոխական իրավապահությանը եւ մի խայտառակվեք երկրորդ անգամ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ