14 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2018

Հովհաննեսին խոշտանգել են, այրել են ձեռքերը. արդարացված նախկին դատապարտյալը պահանջում է/տեսանյութ/

«Տղայիս անարդարացի դատապարտել են: Սևանից գալուց ճանապարհին իջել է բնական կարիքները հոգալու համար: Ինքը վատառողջ է ու չէր կարող դիմանալ: Վարորդը իրեն զգուշացրել է, որ տարածքում ոստիկաններ կան ու հնարավոր է մի բան է պատահել: Տղայիս բռնում ու լավ ծեծում են: Մենակ տեսնեիք գլուխը ոնց էր մեծացել: Ձեռքերը վառել էին ու ահավոր ծեծել, որ հանցանք վերցնի վրան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 82 ամյա Թագուհի Չոլախյանը:

Նշենք, որ Հովհաննես Չոլախյանը չգործած հանցանքի համար (թմրանյութի արտանետում ՔԿՀ) դատապարտվել էր 11 տարի 3 ամիս ազատազրկման:Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է այս պատմությանը: 

2017 թվականի դեկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը Հովհաննես Չոլախյանին արդարացրեց:

Որդու արդարացումից ամիսներ անց Թագուհի Չոլախյանը պատմում է, թե այդ տարիներին ինչքան տառապանքների միջով է անցել ինքը: Որդին տարեց մոր միակ խնամակալն էր:

«Գնացի 6-րդ բաժին, կռացած…պետը թևիցս բռնեց՝ բարձրացրեց: Պայքարել եմ որդուս համար: Սիրտս վիրահատվեց, տունս ծախեցի, փաստաբանին գումար տվեցի, որ պաշտպանի տղուս,էտ պայմանագիրն էլ կորցրեցինք; Քոսոտ տան մեջ նստել ենք, պարտքերի տակ: Էտքանից հետո տղայիս առողջությունը շատ վատ է: Դիմել ենք կառավարությանը, որ անմեղ դատապարտված տարիների համար փոխհատուցում ստանանք: Դա փրկություն չի ու ընդամենը բժշկի փող կարող ա լինի»,-նշեց Թագուհի Չոլախյանը:

Հովհաննես Չոլախյանն էլ նշեց, որ թոքերի խնդիր ունի.«Արյուն եմ թքում, ոչ մի հնարավորություն չկա, որ գոնե բուժվեմ: Էս ինչ բերեցին իմ գլխին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ